Հատընտիր արիաներ Բարոկկո դարաշրջանից - Armenian National Music (anmmedia.am)
Հատընտիր արիաներ Բարոկկո դարաշրջանից

Հրապարակվել է՝ Փտվ 29 2020, 17:33

Հեղինակ՝ ANM Media
Մարտի 7-ին, ժամը 16:00-ին  Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կկայանա «Հատընտիր արիաներ Բարոկկո դարաշրջանից» խորագրով համերգ, որպես երաժշտական նվիրում՝ կանանց տոներին ընդառաջ:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակակիր Ալեքսան Խաչատրյանը (բաս) հայաստանյան ունկնդիրներին կներկայացնի առանձնահատուկ ծրագիր, որում տեղ են գտել Յ. Ս. Բախի, Գ. Ֆ. Հենդելի, Ք. Վ. Գլյուկի, Ա. Սկարլատիի, Ջ. Բ. Պերգոլեզիի, Ա. Ստրադելլայի և 17-18-րդ դդ. այլ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ: Մեներգչին կնվագակցի անսամբլային արվեստի վարպետ Լևոն Հարությունյանը:

 Համերգը կանցկացվի «Տուն-թանգարանի հետ» նախագծի շրջանակում: Նշենք, որ այն նպատակ ունի ինքնադրևսորման հարթակ տրամադրել երիտասարդ երաժիշտներին, որոնք էլ իրենց աջակցությունն են բերում թանգարանին: