· Նորություններ
Փարիզի ամենահայտնի այգու մի հատված անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով
Մայիսի 22-ին Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ, Ելիսեյան այգիների (Jardin des Champs-Élysées) մի ընդգրկուն հատված անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով։ Այս մասին հայտնում են Ազնավուր հիմնադրամից։ Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը, դուստր Կատյա Ազնավուրը, ընտանիքի այլ անդամներ, ֆրանսիացի արտիստներ և հասարակական գործիչներ։ «Շառլ Ազնավուր՝ ֆրանսիացի արտիստ և Հայաստանի ազգային հերոս»՝ այսպիսի ցուցանակով այգին այսուհետ կընդունի այցելուներին։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր ելույթում ընդգծել է, որ շուտով այդ այգում կտեղադրվի նաև Շառլ Ազնավուրի արձանը։
Ի նշան երախտագիտության՝ քաղաքապետ Իդալգոյին հանձնվել է Շառլ Ազնավուրի և ARARAT լեգենդար հայկական կոնյակի համագործակցությամբ ստեղծված «ARARAT Charles Aznavour Signature Blend» սահմանափակ թողարկման կոնյակ: