· Դասական
Ռոսինիի Stabat Mater ստեղծագործությունը` մարտի 31-ին
Մարտի 31-ին ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Կհնչի Ջ․ Ռոսինիի Stabat Mater ստեղծագործությունը։
Մենակատարներն են՝ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր), Պողոս Բիազբեկյան (բաս):
Stabat Mater-ը հոգևոր քրիստոնեական երգ է լատիներեն լեզվով, որը պատմում է խաչված որդու խաչի առջև սգացող Աստվածամոր մասին: Անվանումը առաջացել է հիմնի առաջին տողից «Stabat Mater dolorosa», ինչը նշանակում է «Կանգնած էր սգավոր մայրը»։
Ռոսինին վատառողջ լինելու պատճառով գրել է պարտիտուրայի միայն մի մասը ։ Մնացած 6 լրացուցիչ մասերը ավարտել է իր ընկեր Ջովանի Թադոլինին։