· Արցախյան պատերազմ
ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են բերդաքաղաք Շուշին․ Սուրեն Սարումյան
Վերջին օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այս ընթացքում եղել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են բերդաքաղաք Շուշին:
Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ: Այս խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ։
Հակառակորդը մարտական գործողություններ է ձեռնարկել նաև ռազմաճակատի այլ ուղղություններով։ Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։
Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 ավտոտեխնիկա, 8 ԱԹՍ։ Այս պահին Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։ Զորքերի տրամադրությունը մարտական է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ:
Սուրեն Սարումյան