· Նորություններ
Մեզ պետք է, որ դուք խոսեք Արցախի մասին․ System Of A Down-ը նոր երգեր է թողարկել
15 տարի ընդմիջումից հետո աշխարահռչակ System Of A Down խումբը թողարկել է երկու նոր երգ։ Խումբը միավորվել է հանուն Հայաստանի և Արցախի։ Այս առիթով խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրում է․
«Մենք, որպես System Of A Down, 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգ ենք թողարկել: Դրա ժամանակը հիմա է, քանի որ մենք՝ չորսս, որպես մեկ միասնական ձայն չափազանց կարևոր բան ունենք ասելու: Այս երկու երգերը ՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz», երկուսն էլ խոսում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որն իրականացվում է Արցախի և Հայաստանի՝ մեր հայրենիքների դեմ:
Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի ներկայիս կոռումպացված վարչակարգերը ոչ միայն պահանջում են Արցախն ու Հայաստանը, այլ մարդկության և վայրի բնության վրա անպատիժ կերպով կատարում են ցեղասպանական գործողություններ ՝ իրենց առաքելությանը հասնելու համար: Նրանք իրենց վայրագություններն անելու համար հենվել են այն բանի վրա, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացված է COVID- ով, ընտրություններով և քաղաքացիական անկարգություններով։ Նրանք ունեն գումար, ռեսուրսներ և գնել են ԶԼՄ-ներին ՝ ճշմարտությունը խեղաթյուրելու և ցեղասպանության իրենց բարբարոսական նպատակը քողարկելու համար: Այս երկու բռնապետություններում կա շատ ապատեղեկատվություն և ձայների լռեցում իրենց իսկ երկրներում: Խոսքի ազատությունը ոչ բոլոր տեղերում են վայելում, բայց այն վայելում են այստեղ, ուստի այդ պատասխանատվության մի մասը ճշմարտությունն այնտեղ հնարավորինս հասցնելն է: Մենք այստեղ ենք ՝ պաշտպանելու մեր հողը, պաշտպանելու մեր մշակույթը և պաշտպանելու մեր ազգը: Աչք փակելու ժամանակը չէ:
Որպես SOAD, սա անհավանական առիթ է ամեն ինչ մի կողմ դնելու և չորս հայ տղաներով մեկ ձայն դառնալու և բարձրաձայնելու սրա մասին: «Protect The Land» - ը և «Genocidal Humanoidz» - ն այժմ հասանելի են մեր պաշտոնական Bandcamp էջում `systemofadown.bandcamp.com, որտեղ նվագախմբի հասույթն ուղղվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին : Մեր նոր ապրանքատեսակների հավաքածուի Bandcamp և նախնական պատվերներից ստացված հասույթները կուղղվեն այս սարսափելի գործողություններից տուժածներին կարևոր, խիստ անհրաժեշտ օգնություն և պարեն տրամադրելու համար: Լսեք այս երգերը, օգտվեք ներբեռնելու հնարավորությունից, արեք բարեգործություն ՝ անկախ նրանից, թե երբ եք ուզում դրանք լսել․ այսօր, վաղը, տարիներ հետո:
Երաժշտությունն ու բառերը խոսում են իրենց համար: Մեզ պետք է, որ դուք խոսեք Արցախի մասին»:
Լուսանկարը Կլեմենտ Ռուիսի