· Ժողովրդական
Բացառիկ ձայնագրություններ Ոսկե ֆոնդից․ թողարկվել է Տալիսկա Հովհաննիսյանի «Նանի» ձայնասկավառակը
Լույս է տեսել Տալիսկա Հովհաննիսյանի «Նանի» ձայնասկավառակը: Այն ներառում է երգչուհու՝ 1990 ականների սկզբին Հայաստանի հանրային ռադիոյում ձայնագրված և Ոսկե ֆոնդում պահվող 15 երգերի կատարումները (բացառությամբ վերջին երգի)։ Հայկական ժողովրդական երգերի այս բացառիկ կատարումները ձայնագրվել են Տալիսկա Հովհաննիսյանի՝ «Ակունք», ապա եւ «Հայասա» համույթներում մենակատար եղած ժամանակ։
«Անցյալ դարի 90-ականներին Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի հայ ավանդական երգ ու պարի «Հայասա» համույթի ծավալած համերգային բուռն գործունեության ընթացքում երգչուհի Տալիսկա Հովհաննիսյանը խմբի մենակատարներից առանձնանում էր իր ձայնային բացառիկ նրբագեղ թավշյա գուներանգով, պրոֆեսիոնալ կատարելությամբ։ Հայ ավանդական երգը նրա կատարումներում բացահայտվում էր իր մաքրամաքուր ելևէջադարձումներով՝ զերծ ավելորդ գեղգեղանքներից ու անհարկի էմոցիոնալ զեղումներից։ Քաջատեղյակ լինելով հայ երգին բնորոշ խոսքի ու եղանակավորման ինքնությանը՝ նա աշխատում էր իր կատարումներին հաղորդել խոսքի, հատկապես հայոց բարբառներին ու երաժշտական ձուլածոներին հատուկ հնարավոր նրբերանգները։Նրան երգացանկ առաջարկելիս նկատի էինք առնում երգչուհու իմացական դաշտն ու նյութին տիրապետելու բծախնդրությունը։ Տալիսկա Հովհաննիսյանի բեմական գործունեության հաջող ընթացքին մեծապես նպաստում էին նրա վայելուչ, նրբագեղ արտաքինն ու բեմարվեստին վարպետորեն տիրապետելու ունակությունը։ Թե՜ որպես մենակատար, թե՜ որպես խմբերգային կատարումների ակտիվ մասնակից, երգչուհին իր մասնակցությունն էր բերում ժողովրդական երգն ու պարը ներկայացնող տեսարաններին, որոնք հաճախ լրացվում էին պարային շարժումներ պարունակող բեմադրական դրվագներով»,-նշում է «Հայասա» համույթի գեղարվեստական ղեկավար Զավեն Թագակչյանը։
Տալիսկա Հովհաննիսյանի կատարումները հասանելի են նաև համացանցում։