Անցնել բովանդակությանը

· Դասական

«Պոետի սերը» երգաշարը՝ Ա․ Բաբաջանյան համերգասրահում

«Պոետի սերը» երգաշարը՝ Ա․ Բաբաջանյան համերգասրահում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Պոետի սերը» խորագրով համերգ։

Կհնչեն Հայաստանում հազվադեպ հնչող Ռոբերտ Շումանի «Պոետի սերը» երգաշարն՝ ըստ Հայնրիխ Հայնեի պոեմի, Կլարա Շումանի թ․ 17 Էքսպրոմտը, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունները։ Մենակատար՝ Ասատուր Բալջյան (բարիտոն), կոնցերտմայստեր՝ Կատարինե Հովսեփյան։

Ասատուր Բալջյանը 2008 թ․ արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի տարվա լավագույն երգիչ անվանակարգում։ 2012-ին ճանաչվել է Ամենամյա Վիտենբերգյան երաժշտական խաղերի հաղթող (Գերմանիա): Վարպետության դասեր է անցել Շվեյցարիայում, Իսրայելում, Հայաստանում և այլ երկրներում։ Եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի և Ազգային օպերային թատրոնի մենակատար։

Տոմսերը կարող եք ձեռք բերել
Wylling.com կայքում՝ https://bit.ly/3s8NqDf հղումով։