· Դասական
Հուշ-երեկո՝ նվիրված կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանին
Հոկտեմբերի 23-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ծնունդդ շնորհավո՛ր, մաեստրո» խորագիրը կրող հուշ-երեկո՝ նվիրված կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանին: Այս մասին հայտնում է ՆԱՄ-ի հանրային կապերի բաժինը:
Ս. Շաքարյանը հեղինակել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներառվել են հայկական տարբեր ջազային խմբերի նվագացանկերում, մշակել է հայկական ժողովրդական երգեր՝ դրանց հաղորդելով ջազային յուրօրինակ շունչ:
Նրա «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի ստանդարտ:
Կոմպոզիտորի սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և օտարերկրացի բազմաթիվ երաժիշտներ: