· Դասական
Պետրենկո և Տրպչեսկի. 20 տարվա համագործակցությունը և առաջին համատեղ ելույթը Երևանում
Փետրվարի 25-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայանալիք համերգը մեծ իրադարձություն է մայրաքաղաքի երաժշտական կյանքում: Հայաստանում առաջին անգամ հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոն և մակեդոնացի անվանի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին։
Համերգին կհնչի Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի սոլ մաժոր կոնցերտը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը:
Լրագրողների հետ հանդիպմանը ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը շատ չխոսեց, միայն նշեց` ձգտում են, որպեսզի լավագույնները գան Երևան և նրանցից մեկն էլ հենց Պետրենկոն է։
Պետրենկոն Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է, Եվրամիության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դափնեկիր դիրիժորը և Ռուսաստանի Սվետլանովի անվան պետական ակադեմիական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Նա հեղինակավոր Gramophone Awards-ի կրկնակի և Classical BRIT Awards-ի մրցանակակիր է: Երկրորդ անձնավորությունն է, ով արժանացել է Լիվերպուլի համալսարանի և Լիվերպուլի Hope համալսարանի Պատվավոր դոկտորի աստիճանի: Նա նաև Լիվերպուլի Ջոն Մուրս համալսարանի Պատվավոր անդամ է: Ռուս դիրիժորի համար սա երկրորդ այցելությունն է Հայաստան։ Վերջին անգամ Երևանում եղել է 35 տարի առաջ, երբ ընտանիքով հյուրընկալվել էին իրենց ընկերներին։ «Այն ժամանակ ապրում էինք նույն երկրում։ Հիմա ժամանակները փոխվել են, սակայն ուրախ եմ, որ հայի գրկաբացությունը մնացել է նույնը»։ Նրա խաոսքով՝ ՀԱՖՆ երաժիշտների հետ փորձերը հաջող են ընթանում և բավական հեշտ են աշխատում։ «Այն ինտենսիվությունը, որով աշխատում ենք՝ մի քիչ անսովոր է, սակայն ըմբռնումը կա»։ Դիրիժորը շատ է կարևորում այն վայրը, որտեղ ելույթ է ունենում, քանի որ յուրաքանյուր երկրում հանդիսատեսը տարբեր է, և շատ կարևոր է դա հաշվի առնելը։
Երևանյան համերգի մենակատար, դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Հյուսիսային Մակեդոնիա), իր հարցազրույցներից մեկում նշել է, որ այնքան է սիրում Հայաստանը, որ պատրաստ է անգամ Տրպչյան գրվել: Տրպչեսկին հայտնի է ոչ միայն իր հզոր և վիրտուոզ կատարումներով, այլ նաև իր խորը արտահայտչական մոտեցմամբ և բեմական խարիզմայով: Քսան տարի առաջ, միջազգային ելույթները սկսելով որպես BBC-ի նոր սերնդի արտիստ, կարիերայի սրնթաց աճ գրանցեց՝ ելույթ ունենալով չորս մայրցամաքների լավագույն համերգասրահներում՝ հարյուրավոր նվագախմբերի հետ։
Հատկապես Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Տրպչեսկին կապված է երկարամյա համագործակցությամբ: Այդ կապն ավելի ամրացավ, երբ նվագախմբի գլխավոր դիրիժոր նշանակվեց Վասիլի Պետրենկոն: Բացի համատեղ համերգներից, նրանք միասին ձայնագրել են ռուսական դաշնամուրային ամենահայտնի ստեղծագործությունները՝ Ռախմանինովի բոլոր չորս կոնցերտները, Ռապսոդիա Պագանինիի թեմայով (Avie Records), Չայկովսկու երկու կոնցերտները և Պրոկոֆևի թիվ 1 և 3 կոնցերտները (Onyx Classics): «Միշտ հաճելի է գալ Հայաստան։ Այստեղ շատ լավ կապեր են ստեղծվել։ Պետրենկոյի հետ վաղուց ենք համագործակցում և ուրախ եմ երևանյան համատեղ ելույթի համար։ Հայաստանում ֆրանսիական ծրագրով երբեք հանդես չեմ եկել, ելույթ եմ ունեցել ռուսական և գերմանական ծրագրով։ Ռավելի կոնցերտը 20-րդ դարի լավագույն ստեղծագործություններից է»,-նշեց դաշնակահարը։
Տրպչեսկին վերջին անգամ Հայաստանում ելույթ էր ունեցել համավարակից առաջ։ Նրա խոսքով՝ այս երկու տարիների ընթացքում շատ բան է կատարվել։ Սահմանափակումների պատճառով ստիպված է եղել մի քիչ այլ երկացանկով ելույթ ունենալ, հանդիսատեսն ամեն տեղ տարբեր է եղել։
Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան