Անցնել բովանդակությանը

· Դասական

Պլասիդո Դոմինգոյի «Օպերալիա» մրցույթին Հայաստանը կներկայացնի երկու մասնակից

Պլասիդո Դոմինգոյի «Օպերալիա» մրցույթին Հայաստանը կներկայացնի երկու մասնակից
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում 30-րդ անգամ կանցկացվի Պլասիդո Դոմինգոյի «Օպերալիա» մրցույթը: Հայտնի մրցույթում ընդգրկված են երկու հայ արտիստներ՝ բաս-բարիտոն Հովհաննես Կարապետյանը և բարիտոն Նավասարդ Հակոբյանը: Հաղթողի տիտղոսի համար կպայքարի 34 երիտասարդ օպերային երգիչ՝ աշխարհի տարբեր երկրներից։

Operalia-ն հիմնադրվել է 1993 թվականին Պլասիդո Դոմինգոյի կողմից՝ բացահայտելու և օգնելու այսօրվա ամենահեռանկարային երիտասարդ օպերային երգիչներիn` կարիերան սկսելու համար: Հեղինակավոր մրցույթի դափնեկիրների շարքում են նաև սոպրանոներ Ջուլիանա Գրիգորյանը և Մանե Գալոյանը։
Պլասիդո Դոմինգոյի «Օպերալիա» մրցույթին Հայաստանը կներկայացնի երկու մասնակից · Armenian National Music