· Նորություններ
Գյումրիում նախատեսվում է կառուցել «Գյուրջիևի թաղամաս»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ քննարկել է «Գյումրի, իմ սեր» հիմնադրամի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Rizzani De Eccher» միջազգային ընկերության համագորածկցությամբ Գյումրիում նախատեսվող պատմամշակութային և շինարարական նախագծերից մեկին՝ «Գյուրջիևի թաղամաս»-ի հիմնմանը:
Ինչպես նշված է Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքում, խոսելով ծնունդով գյումրեցի մեծ մտածող, փիլիսոփա, կոմպոզիտոր և պարուսույց Գ. Գյուրջիևի մասին՝ նախագահն ասել է, որ մտադրություն ունի վերականգնել կամ նորովի կառուցել նրա տունը Գյումրիում։ Արդեն իսկ նախանշված տարածքում նախատեսվում է ստեղծել մշակութային ինքնատիպ միջավայր, որտեղ տիրապետող կլինեն Գյուրջիևի ստեղծագործական ոգին, արժեհամակարգն ու նրա անտեսանելի ներկայությունը։ Այն ընդգրկված կլինի հանգստի ու ժամանցի ընդարձակ գոտու տարածքում, որի առանցքը կլինի Գյուրջիևի տունը։