Անցնել բովանդակությանը

· Դասական

Վահագն Պապյանը կղեկավարի հունիսի 21-ին կայանալիք Ջ.Վերդիի «Տրավիատա»-ն

Վահագն Պապյանը կղեկավարի հունիսի 21-ին կայանալիք Ջ.Վերդիի «Տրավիատա»-ն
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ին կներկայացվի Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Տրավիատա» երեք գործողությամբ օպերան, որը իր բեմադրության պահից առ այսօր չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից։ Ներկայացումը կղեկավարի  անվանի դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը:

Օպերայի հայաստանյան պրեմիերան կայացել է 1936 թ. Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում (դիրիժոր՝ Մ. Թավրիզյան, բեմ.՝ Լ. Քալանթար), այնուհետև բեմադրվել է 1948 թ. (դիր.՝  Ս. Չարեկյան, բեմ.՝  Ի. Վոլչեկ), 1958 թ. (դիրիժոր՝  Ս. Չարեկյան, բեմ․՝ Գ. Մելքումյան) և 2000 թ. (դիրիժոր՝  Օ. Դուրյան, բեմ.՝ Գ. Գրիգորյան)։

Վահագն Պապյանի մասին՝
այստեղ։