Անցնել բովանդակությանը

· Դասական

Երևանում առաջին անգամ կկազմակերպվի Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան

Երևանում առաջին անգամ կկազմակերպվի Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Հուլիսի 2-6-ը առաջին անգամ Երևանում  կկայանա տարածաշրջանում եզակի իրադարձություն՝ աշխարհահռչակ դիրիժոր Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան:

Ակադեմիան կազմակերպում են Հայաստանի «Պրիմավերա» հիմնադրամը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան):

Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան կանցկացվի 2024 թվականի հուլիսի 2-6-ը, դասընթացները նախատեսված են երիտասարդ դիրիժորների համար, ովքեր անհատական փորձեր կանցկացնեն սիմֆոնիկ նվագախմբի հետ և կմասնակցեն «Բեմից դուրս դիրիժորության գաղտնիքները» սեմինարին։ Փորձերը և սեմինարը կվարի Վասիլի Պետրենկոն։ Դասընթացների ավարտին մասնակիցները Վասիլի Պետրենկոյի հետ  կմասնակցեն փակման գալա համերգին` ներկայացնելով ակադեմիայի նախորդ օրերի փորձերը և գալա համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Դասընթացների և գալա համերգի նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն են:

«Ակադեմիան երիտասարդ դիրիժորներին հնարավորություն է տալիս դասեր առնել ավելի փորձառու, ավելի մեծ կարիերա ունեցող մարդկանցից և իսկական նվագախմբի հետ: Ինձ համար Ակադեմիան երիտասարդ դիրիժորների համար աճելու և նոր ճանապարհ հարթելու հնարավորություն է» – նշում է մաեստրո Վասիլի Պետրենկոն։

Ակադեմիայի մասնակիցների հայտերն ընդունվում են ամբողջ աշխարհից մինչև 2024 թվականի հունիսի 3-ը: Մասնակիցները պետք է ծնված լինեն 1989-ից մինչև 2006 թվականը ներառյալ:

Դիմումի ձևը և հավելյալ տեղեկությունները՝
այստեղ