Անցնել բովանդակությանը

· Դասական

Հայտնի են Մանսուրյանի անվան մրցույթի հաղթողների անունները

Հայտնի են Մանսուրյանի անվան մրցույթի հաղթողների անունները
Հայտնի են Մանսուրյանի անվան կոմպոզիտորների չորրորդ միջազգային մրցույթի արդյունքները։

Հունիսի 12-ին կայացած գալա համերգի ընթացքում «Ասոնանս» անսամբլի կատարմամբ առաջին անգամ հնչեցին եզրափակիչ փուլ անցած 6 մասնակիցների ստեղծագործությունները, որից հետո հանձնաժողովը հայտարարեց մրցույթի հաղթողներին։

Առաջին մրցանակին արժամացավ Հայաստանը ներկայացնող Էրիկա Մարկոսյանը, երկրորդ տեղում է Նիկոդեմ Կլուչինսկին Լեհաստանից, նույն երկրից Դոմինիկ Ռադոնը երրորդն է։Հատուկ մրցանակի է արժանացել Դանիելա Նոչենտինին Իտալիայից։

Այս տարի մրցույթին մասնակցել է 13 երկրից 17 կոմպոզիտոր, որոնք ներկայացրել են նոր ստեղծագործություններ՝ ոգեշնչված հայկական պոեզիայով և ժամանակակից երաժշտական մտածողությամբ։

Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել 6 կոմպոզիտորներ՝ Հայաստանից, Ճապոնիայից, Իտալիայից, Հնդկաստանից և Լեհաստանից։ Նրանց ստեղծագործությունները գնահատել է միջազգային հեղինակավոր ժյուրին՝ կազմված Բելգիայի, Ճապոնիայի, Հայաստանի, Գերմանիայի և այլ երկրների ներկայացուցիչներից։

Մրցույթի նպատակն է խթանել ժամանակակից կոմպոզիտորական արվեստի զարգացումը, հանրահռչակել հայ պոեզիան, աջակցել ժամանակակից կոմպոզիտորներին և ամրապնդել միջազգային մշակութային համագործակցության հնարավորությունները։

Լուսանկարը՝ մրցույթի պաշտոնական էջից