· Դասական
Չեխիայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան
Չեխիայի Բռնո քաղաքում անցկացվող Մենդելի փառատոնի շրջանակներում Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում տեղի է ունեցել համերգ՝ Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի և բարիտոն Աքսել Դավեյանի մասնակցությամբ։ Համերգին որպես չեխ կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկի Գլագոլիտիկ պատարագի նախերգանք՝ հնչել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝հենց այս նախագծի համար հեղինակած «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ արժանանալով չեխ հանդիսատեսի բարձր գնահատանքին։
Համերգը, որին անձամբ ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանը, անցկացվել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանու ներքո և ներկայությամբ։
Համերգը, որին անձամբ ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանը, անցկացվել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանու ներքո և ներկայությամբ։