Սերգեյ և Լուսինե Խաչատրյանները վերադառնում են մեծ բեմ  - Armenian National Music (anmmedia.am)
Սերգեյ և Լուսինե Խաչատրյանները վերադառնում են մեծ բեմ

Հրապարակվել է՝ Հլս 07 2020, 10:22

Հեղինակ՝ ANM Media
Աշխարհառչակ երաժիշտներ Սերգեյ և Լուսինե Խաչատրյանները մի քանի ամիս դադարից հետո վերադառնում են մեծ բեմ։ Այսօր՝ հուլիսի 7-ին նրանք ելույթ կունենան Ֆրանսիայի էվիան-լե-Բեն քաղաքի La Grange au Lac համերգասրահում՝ "Rencontres Musicales d´Evian 2020"  համերգաշարի շրջանակներում։

Համերգային գեղեցիկ երեկոն նվիրված է սոնատի արվեստին։ Երեկոն կբացվի Վ․Ա․ Մոցարտի No. 32 սոնատով, այնուհետև կշարունակվի Ս․ Պրոկոֆևի ջութակի սոնատով։ Երաժիշտներն իրենց համերգային երեկոն կեզրափակեն Ս․ Ֆրանկի Ջութակի սոնատով։ 

Համերգը կհեռարձակվի  Radio Classique-ի և medici.tv-ի եթերում՝ երևանյան ժամանակով ժամը 22:00-ին։