· Արցախյան պատերազմ
Մեզ անհապաղ պետք է միջազգային ճանաչման հասցնել հանցագործություններն ընդդեմ Արցախի և Հայաստանի․ Սերգեյ Խաչատրյան
Անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մենք անդադար հետևում ենք պատերազմին, որը ցավալիորեն տեղի է ունենում ներկայումս Հայաստանում:
Այս պահին Արցախը (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանը ենթարկվում են հարձակման Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՝ թիրախավորելով բանակը, խաղաղ բնակիչներին, քաղաքներն ու գյուղերը:
Մենք դատապարտում ենք այդ հանցագործությունները և մեր խորին աջակցությունն ենք հայտնում մեր բանակին, մեր քաղաքացիներին և բոլոր այն տղամարդկանց և կանանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը `պայքարելով մեր երկրի անվտանգության համար:
Մեզ անհապաղ պետք է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացվող հանցագործություններն ընդդեմ Արցախի և Հայաստանի՝ հասցնել միջազգային ճանաչման: Այս հարթակը կօգտագործվի հնարավորինս շատ մարդկանց հասցնելու այն և իրազեկվածությունը հնարավորինս բարձրացնելու համար»:
Լուսանկարը՝ Սերգեյ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից