Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Ազնավուրը՝ դասական հնչողությամբ

Ազնավուրը՝ դասական հնչողությամբ
«Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգային ծրագրով փետրվարի 4-ին Կաննի Փառատոների և կոնգրեսների պալատում (Palais des Festivals et des Congrès) տրվեց Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նվիրված միջոցառումների պաշտոնական մեկնարկը: Այս մասին հայտնում է Ազնավուր հիմնադրամը։

Ազնավուրի հավերժական երաժշտությանը նվիրված երեկոն նշանավորվեց Կաննի ազգային նվագախմբի ելույթներով՝ դիրիժոր Ֆիլիպ Բերանի ղեկավարությամբ, ինչպես նաև Քրիստինա Ազնավուրի (մենակատար ) և Էրիկ Բերշոյի (դաշնակահար) մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանում ևս կնշվի Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանը։ Այս կապակցությամբ ստեղծվել է Կառավարական հանձնաժողով։

Լուսանկարը՝ Լիդիա Կասպարյանի