Անցնել բովանդակությանը

· Դասական

Երևանում մեկնարկել է «Երևան կլասիկ ֆեստ»-ը

Երևանում մեկնարկել է «Երևան կլասիկ ֆեստ»-ը
Սեպտեմբերի 17-ին «Երևան կլասիկ ֆեստ» փառատոնի մեկնարկը տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարութամբ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը Երևանում անցկացվում է առաջին անգամ։ Այն իր շուրջն էր համախմբել թե՛ երևանցիներին, թե՛ մայրաքաղաքի հյուրերին։

Քաղաքի մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով առաջիկա օրերին հանդիսատեսին կներկայանան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր: