Անցնել բովանդակությանը

· Դասական

«Երևանի գիշերները»․ բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

«Երևանի գիշերները»․ բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանի այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշարը, որի շրջանակում մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին կներկայացվի դասական և ջազային երաժշտության վեց համերգ։

Համերգները կանցկացվեն Երևանի տարբեր այգիներում՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 14-ը։

Դասական համերգային ծրագրում հանդես կգա «Կանտատա» անսամբլը և Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, Վարսենիկ Ավանյանը (մեցցո-սոպրանո)։ Անսամբլի կազմում են՝ Ելենա Վարդազարյան՝ դաշնամուր, Գայանե Աբրահամյան՝ ջութակ և Գառնիկ Ենգիբարյան՝ թավջութակ։

Հանդիսատեսին կներկայացվեն հայ և համաշխարհային դասական երաժշտության ստեղծագործություններ։ Ծրագրում ընդգրկված են Ա. Դոլուխանյանի «Երևանի գիշերները», Ա. Հարությունյանի «Երգիր ինձ համար» և «Վոկալիզ» ստեղծագործությունները, Ռ. Մելիքյանի «Սիրուն գիշերը», ինչպես նաև Էրիկ Սատիի, Ֆրանսիս Պուլենկի, Վինչենցո դի Կիարայի, Ռեյնալդո Հանի, Սերգեյ Ռախմանինովի, Աստոր Պիացոլայի և Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները։

Դասական համերգները կանցկացվեն՝

Օգոստոսի 25-ին՝ Մերգելյանի այգում

Օգոստոսի 31-ին՝ Սիրահարների այգում

Սեպտեմբերի 14-ին՝ Վահագն Դավթյանի այգում

Համերգաշարի ջազային ծրագրում հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի «Armenian Colours» ջազ խումբը և «Yerevan–New York» ջազ քառյակը։

«Armenian Colours» խմբի կազմում են՝
Վահագն Հայրապետյան՝ դաշնամուր և վոկալ,
Ավագ Մարգարյան՝ ժողովրդական գործիքներ,
Միխաիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս,
Կարեն Քոչարյան՝ հարվածային գործիքներ։

«Yerevan–New York» ջազ քառյակի կազմում են՝
Վահագն Հայրապետյան՝ դաշնամուր և վոկալ,
Զեյդ Նասսեռ՝ ալտ-սաքսոֆոն,
Արի Ռոլանդ՝ կոնտրաբաս,
Քիիթ Բալլա՝ հարվածային գործիքներ։

Հանդիսատեսին կներկայացվեն Վահագն Հայրապետյանի հեղինակային ջազային մշակումները՝ հայկական ժողովրդական երաժշտության և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա, ինչպես նաև հանրահայտ ջազային ստանդարտներ։

Ջազային համերգները տեղի կունենան՝

Օգոստոսի 26-ին՝ Վահագն Դավթյանի այգում

Օգոստոսի 27-ին՝ Սիրահարների այգում

Սեպտեմբերի 11-ին՝ Մերգելյանի այգում

Համերգների ընթացքում նախատեսված է նաև պարային դուետի ելույթ՝ Մարիաննա Պողոսյանի և Արա Ասատուրյանի մասնակցությամբ։

Բոլոր համերգների սկիզբը՝ 20:00-ին։ Մուտքն ազատ է։