Անցնել բովանդակությանը

· Դասական

Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել Մարինյան թատրոնի նվագախմբի հետ

Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել Մարինյան թատրոնի նվագախմբի հետ
Հայ շնորհալի դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, որին վերջերս շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, օրերս ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուգի Մարինյան թատրոնի նվագախմբի հետ՝ հռչակավոր դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Ինչպես նշված է թատրոնի կայքում՝ հայ դաշնակահարուհին նվագախմբի հետ կատարել է Էդվարդ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը։ Ելույթը կայացել է  «Սպիտակ գիշերների աստղերը» XXVIII փառատոնի շրջանակներում։ 

Ծրագրում ընդգրկված էր նաև Մորիս Ռավելի «Պավանը» և Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մ․ Ռավելի մշակմամբ։