· Դասական
Հայ դաշնակահարուհին “GRAND PIANO IN NOVORSSIYSK 2020” միջազգային մրցույթի հաղթող
Դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը նոյեմբերի վերջին Նովոռոսիյսկում կայացած դաշնակահարների և կոմպոզիտորների “GRAND PIANO IN NOVORSSIYSK” միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։ Մրցույթն անցել է առցանց ձևաչափով։ Միջազգային ժյուրին նախագահում էր ռուս անվանի դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը։ Մրցութային ծրագրում Լաուրա Գալստյանը ներկայացրել է Լ․ վան Բեթհովենի, Մ․ Ռավելի և Ա․ Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Որպես մրցույթի դափնեկիր Լաուրա Գալստյանը հրավիրված է ելույթ ունենալու մենահամերգով Սանկտ-Պետերբուրգի “Grand Piano in Palace” ամառային երաժշտական փառատոնին, ինչպես նաև այնպիսի նշանավոր դահլիճներում՝ ինչպիսիք են Դ․ Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիկ, Ռուսական թանգարանի «Մարմարե» և Կոմպոզիտորների տան համերգային սրահներում։
Լաուրա Գալստյանը սովորում է Երևանի Ա․ Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի ղեկավարությամբ։ Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում՝ ավստրիական “Feurich” (2-րդ մրցանակ) և “Vienna International Art Festival” (1-ին մրցանակ), ամերիկյան “Future Stars” (3-րդ մրցանակ), իտալական “Melos” (1-ին մրցանակ), լեհական “Krystian Tkaczewski” (6-րդ մրցանակ) և այլն։ Մասնագիտացել է այնպիսի ճանաչված դաշնակահարների և պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են Լիզլի Հովարդը (Մեծ Բրիտանիա), Ջերոմ Լովենտալը (ԱՄՆ), Սերխիո Տիեմպոն (Արգենտինա) և այլոք։