Անցնել բովանդակությանը

· Դասական

Ստեփանակերտում կանցկացվի «Զարթոնք» ամառային ակադեմիա

Ստեփանակերտում կանցկացվի «Զարթոնք» ամառային ակադեմիա
Ատգեն Արմենյան հիմնադրամը ս․ թ․ հուլիսի 18-31-ը Ստեփանակերտում անցկացնում է «Զարթոնք» ամառային երաժշտական/ստեղծագործական ակադեմիան՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի պատանիների և երիտասարդների համար։ Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է  ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը։

Ակադեմիայի դասախոսական կազմում ընդգրկված են Հայաստանի ու Սփյուռքի լավագույն արվեստագետները և մասնագետները։ Ակադեմիայի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հիմնադրամի կայքում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 31: