Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Մարմինը, բեմը և բնությունը. պար, թատրոն և արվեստ COP17-ում

Մարմինը, բեմը և բնությունը. պար, թատրոն և արվեստ COP17-ում

COP17-ի Կանաչ գոտին (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հոկտեմբերի 19-30, մուտքն ազատ է) ոչ միայն էկոլոգիական քննարկումների, այլև պարի, թատրոնի ու վիզուալ արվեստի ինքնատիպ հարթակ է։

  • Պար — «Բարեկամություն» պետական անսամբլը հոկտեմբերի 19-ին և 21-ին կներկայացնի հայկական պարարվեստը։ Ռիմա Պիպոյանի «ԾԽԱԼ / REEK» կարճ պարային ֆիլմը, որը ներկայացված է «Էկոլոգիական պար» նախագծի շրջանակում, պատմում է աղբավայրում շնչել չկարողացող պարուհու մասին, ով ազատորեն շարժվում է անապատում, լեռներում, ծովափին ու անտառում՝ ցույց տալով մարդու և բնության փխրուն կապը։

  • Թատրոն — Երևանի մնջախաղի պետական թատրոնը հոկտեմբերի 19-ին և 30-ին կներկայացնի «Գիրք Ծաղկանց»-ը։ MIHR թատրոնի «Հող» (Land) ֆիլմ-ներկայացումը (բեմադրիչ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան) արծարծում է պատերազմի, տեղահանության և կորստի, ինչպես նաև հույսի ու հողի հանդեպ սիրո թեմաները։

  • Ցուցահանդես — Arwest-ի «Reframing Heritage» ցուցահանդեսում (Յանա Զախարովա, քանդակագործ Նաիրի Գրիգորյան, Նունե Վարդանյան) թվային կոլաժը սերտաճում է հայկական մանրանկարչությանը։

  • Երեխաների համար — «Արևիկ» հրատարակչությունը և հեղինակ Տաթևիկ Ավետիսյանը կներկայացնեն «Սերմիկը» գրքի ինտերակտիվ հեքիաթասացությունը, որին կհաջորդի սերմեր տնկելու և գիրք պատրաստելու հատուկ աշխատարան (նախատեսված 4+ տարեկանների համար)։

  • Ծես և ավանդույթ — Հոկտեմբերի 25-ին Գառնու տաճարում Ռ. Հարոյանի անվան «Մասունք» համույթը կներկայացնի ազգային ծեսերին նվիրված պարեր, իսկ հոկտեմբերի 26-ին «Մերիդիան» կենտրոնում՝ «Լեռների օր»-վա կապակցությամբ, հանդես կգա Վանաձորի «Հորովել» անսամբլը։

Ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ cop17yerevangreenzone.com/agenda