Անցնել բովանդակությանը

· Դասական

Սերգեյ Խաչատրյանն իր հոնորարը փոխանցել է Արցախին

Սերգեյ Խաչատրյանն իր հոնորարը փոխանցել է Արցախին
Աշխարահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը միացել է Հայկական ասամբլեայի նախաձեռնությանը։ Ինչպես նշված է Ասամբլեայի ֆեյսբուքյան էջում, հոկտեմբերի 11-ին Միլանի Լա Սկալա թատրոնում տեղի է ունեցել ջութակահարի ելույթը թատրոնի նվագախմբի հետ, որից ստացված իր հոնորարը երաժիշտը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։  

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս նախաձեռնությանը միացել էին դիրիժոր 
Թեոդոր Կուրենտզիսը և սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը։