Անցնել բովանդակությանը

· Դասական

«Վերջին գիշերը». համաշխարհային պրեմիերա

«Վերջին գիշերը». համաշխարհային պրեմիերա
Նոյեմբերի 21-ին Երևանում սպասվում է համաշխարհային պրեմիերա։ Առաջին անգամ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը կներկայացնեն Ալեքսանդր Իրադյանի «Վերջին գիշերը» ստեղծագործությունը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ «Վերջին գիշերվա» հիմքը բալետային սյուիտն է, որն այս տարի վերախմբագրվել է և վերածվել թատերականացված պոեմի։ Ստեղծագործությունն ինքնատիպ ներկայացում է, որտեղ դաշնակահարը դառնում է իրադարձությունների գլխավոր դերակատարը և պատմողը։ Ստեղծագործությունն անդրադառնում է 20-րդ դարում տեղի ունեցած մի քանի պատմական փաստերի վրա, որոնց հիմքը նույնն է։

Ստեղծագործության առաջին սյուժետային գիծն ունկնդրին տանում է 1918 թվական․ Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ Ռոմանովի ընտանիքը սպասում է իր դատավճռին։ Բալետի օրիգինալ տարբերակը գրված է Էդվարդ Ռադզինսկու «Վերջին կայսեր վերջին գիշերը» աշխատանքի վրա։ Բոլոր իրադարձությունները հիմնված են արխիվային փաստաթղերի վրա (պաշտոնական արձանագրություններ և մասնակիցների, ինչպես նաև այդ ողբերգական իրադարձությունների ականատեսների վկայություններ), որոնք արխիվացվել և գաղտնի են պահվել խորհրդային ժամանակաշրջանում։

Ստեղծագործության երկրորդ սյուժետային գիծը 1943 թվականին համակենտրոնացման ճամբարում գտնվող հրեա ընտանիքն է, որը ևս սպասում է իր մահապատժին: Երկու պատմություների հիմնական կետը արգելող կամ հույսով սպասելու զգացումն է և ապրելու ցանկությունը։ Հոլոքոստի արմատները սկիզբ են առնում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից: Հենց դրա անպատժելիությունը հանգեցրեց հրեաների ցեղասպանությանը:

Երաժշտական նյութի յուրաքանչյուր դրվագ պարտիտուրում պարունակում է թաքնված տեղեկություն։ Այն երկու և ավելի սյուժետային գծի համադրում է, որտեղ հեղինակը առաջ է բերում երկակի պատմություն․ տոտալիտար իշխանություն, որն իր մեծ դերը կունենա նացիզմի տապալման մեջ՝ զուգահեռաբար այդքան ցավ ու տառապանք բերելով մարդկությանը։ 

Միջոցառման տոմսերը կարող եք ձեռք բերել
wylling.com կայքում՝  https://bit.ly/3Fzvu8a հղումով:
«Վերջին գիշերը». համաշխարհային պրեմիերա · Armenian National Music