Կենսագրություն
Կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ադամ Գեղամի Խուդոյանը ծնվել է 1921 թ․ փետրվարի 21-ին՝ Երևանում։
Սովորել է Ա․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի երաժշտական ուսումնարանում։ 1945 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Վարդգես Տալյանի դասարանը։ Երեք տարի անց կատարելագործվել է Մոսկվայի հայկական մշակույթի տանը կից ստուդիայում` Գենրիխ Լիտինսկու արվեստանոցում։ Հայաստանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ Պատանի հանդիսատեսի թատրոնում, հեռուստառադիոյում և Հայաստանի կոմպոզիտորների միությունում, որի պատասխանատու քարտուղարն էր և արտասահմանյան կապերի հանձնաժողովի նախագահը։ Թավջութակի համար գրված իր ստեղծագործությունների առաջին կատարողի՝ Մեդեա Աբրահամյանի հետ 1968 թվականին արժանացել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման։ Նրա ստեղծագործությունները հնչել են Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Անգլիայում, Ավստրիայում, Չեխոսլովակիայում։
Ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ և կամերային ժանրերում, գրել է Տիգրան Պետրոսյանին նվիրված սիմֆոնիա, սիմֆոնիկ պատկերներ, թավջութակի երեք կոնցերտներ, ջութակի, թավջութակի մենանվագ սոնատներ, լարային կվարտետներ, պիեսներ ջութակի, դաշնամուրի համար, ռոմանսների շարք ըստ Եղիշե Չարենցի և այլն։ Ազգային ակունքներին ամուր կապված Ադամ Խուդոյանի երկերում ակնհայտ է արդիականությանը ակտիվորեն հաղորդակից լինելը, պրպտուն միտքը, նուրբ ճաշակը: Ադամ Խուդոյանը հետխաչատրյանական սերնդի կոմպոզիտորների հայտնի «հնգյակից» էր, որի կազմում են Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ղազարոս Սարյանը:
Մահացել է 2000 թ․ ապրիլի 1-ին՝ Երևանում։