Անցնել բովանդակությանը
Գուրգեն Բավեյան

Գուրգեն Բավեյան

Բարիտոն

  • Բարիտոն

Կենսագրություն

Գուրգեն Բավեյանը Պեզարոյի Ռոսսինիի օպերային փառատոնի Accademia Rossiniana-ի անդամ է: 2017-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև սովորել է Մայնի Ֆրանկֆուրտի Hochschule für Musik und Darstellende Kunst կոնսերվատորիայում՝ պրոֆ.Հեդվիգ Ֆասբենդերի ղեկավարությամբ:

2010-ին Գուրգեն Բավեյանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին, իսկ 2013-ին՝ Պավել Լիսիցյանի անվան մրցույթի 2-րդ մրցանակին:

2008-2013-ը Գուրգեն Բավեյանը եղել է Հայաստանի Ազգային օպերային թատրոնի թատերախմբի անդամ և որպես հրավիրյալ արտիստ համագործակցել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Երևանի կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի հետ, կատարելով առաջատար դերերգեր. Սիլվիո՝ Պայացներ, Պինգ՝ Տուրանդոտ, Շոնար՝ Բոհեմ, Մորալես՝ Կարմեն, Բելկորե՝ Սիրո ըմպելիք և Էնրիկո՝ Լուչիա դի Լամերմուր:  

Որպես Բազելի թատերախմբի անդամ Բավեյանը հանդես է եկել Կիրիլ Սերեբրեննիկովի բեմադրած Սևիլյան սափրիչը օպերայում գլխավոր դերերգով, ելույթ է ունեցել Լիմայի Gran Teatro Nacional, Անկոնայի Teatro delle Muse և Սասսարիի Teatro Verdi թատրոններում:

2018-ին OpernWelt ամսագիրը Բավեյանին շնորհել է «Տարվա ամենապահանջված երգիչ» կոչումը: Բավեյանի վերջերս կայացած դերերգերի թվում են. Դոն Ալվարոն՝ Ռոսսինիի Ճամփորդություն դեպի Ռեյմս օպերայում՝ Բարսելոնայի Gran Teatre del Liceu-ում, Պեզարոյի Rossini Opera Festival-ում և Վիեննայի Musikverein-ի Ոսկե սրահում:Կատարել է նաև Դանդինիի դերերգը՝ Ռոսսինիի Մոխրոտը օպերայում New Generation փառատոնի շրջանակներում և Շոնարի դերերգը՝ Բոհեմում, Կլագենֆուրտի Stadttheater-ում: Գուրգենը համերգային կատարումներով հանդես է եկել Ամստերդամի Concertgebouw-ում՝ Նիդեռլանդների Ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինչպես և Սանկտ Պետերբուրգի Սպիտակ գիշերների աստղեր փառատոնում:

Որպես Ֆրանկֆուտի օպերայի հրավիրյալ արտիստ Գուրգեն Բավեյանը հանդես է եկել մի շարք դերերով, որոնցից հիշատակելի են. Կոմսը՝ Ֆիգարոյի ամուսնություն, Մարուլլոն՝ Ռիգոլետո, Չեկունովը՝ Յանաչեկի Մեռյալների տունը, Մաժորդոմը՝ Ռիխարդ Շտրաուսի Կապրիչո և այլ օպերաներում:

Այլ երաժիշտներ