Անցնել բովանդակությանը
Քրիստինա Մխիթարյան

Քրիստինա Մխիթարյան

Սոպրանո

Կենսագրություն

Ծնվել է ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքում։ Ավարտել է Գալինա Վիշնևսկայայի թատրոնի ստուդիան (Մոսկվա), այնուհետև սովորել է Գնեսինների անվ. երաժշտական քոլեջում և ակադեմիայում՝ պրոֆ. Ռուզան Լիսիցյանի ղեկավարությամբ:

2017-ին Քրիստինան արժանացել է Operalia մրցույթի 2-րդ մրցանակին: Նրա միջազգային մրցանակների թվում են.
Օբուխովայի անվ.մրցույթի 2-րդ մրցանակը, Hans Gabor Belvedere մրցույթի ֆինալիստ, Ֆրանցիսկո Վինյասի 49-րդ մրցույթի 3-րդ մրցանակ, Գլինկայի անվ. մրցույթի դիպլոմ, Bella Voce մրցույթի 1-ին մրցանակ, Նորվեգիայի թագուհի Սոնյայի անվ մրցույթի 1-ին մրցանակ, Neue Stimmen մրցույթի և Viotti մրցույթի 3-րդ մրցանակ:

Քրիստինա Մխիթարյանը համագործակցել հայտնի դիրիժորներ Բերտրան դե Բիլլի, Քերի Լին-Վիլսոնի, Դոմինգո Հինդոյանի, Յուրի Բաշմետի, Ֆաբիո Բիոնդիի, Միխայիլ Գրանովսկու, Մաքսիմ Եմելյանիշևի, Յակուբ Հռուշայի և այլ դիրիժորների հետ:

Քրիստինայի դերերգերի թվում են՝ Միքայելա (Կարմեն, Royal Opera House), Վիոլետա (Տրավիատա, Deutsche Oper Berlin, Bayerische Staatsoper, Palm Beach Opera, ROH Muscat, Opera di Roma), Ջիլդա (Ռիգոլետո, Opera Australia, Hamburgische Staatsoper), Մեդորա (Կորսար, Palau de les Arts Valencia); Ջուլիետ (Կապուլետի և Մոնտեքի, Bergen Opera), Արմիդա (Ռինալդո, Glyndebourne Opera Festival); Մարիա Ստյուարտ՝ համանուն օպերայում (Nederlandse Opera), Ադինա (Սիրո ըմպելիք, Wiener Staatsoper), Տատյանա (Եվգենի Օնեգին, Լիսեու օպերա):

Քրիստինա Մխիթարյանի երկացանկում է նաև Գորեցկիի թիվ 3 սիմֆոնիան, Մոցարտի Exsultate Jubilate, Վիվալդիի Gloria և Il Delirio Amoroso ստեղծագործությունները:

Այլ երաժիշտներ