Կենսագրություն
Ծնվել է Երևանում`
երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում: Նրա դասատուներն էին պապը` ավագ
Ալեքսանդր Չաուշյանը և պրոֆեսոր Զարեհ Սարգսյանը: Լոնդոնի Եհուդի Մենուհինի անվան դպրոցում
սովորել է Մելիսսա Ֆելփսի մոտ, իսկ Guildhall School of Music and Drama-ում` Օլեգ
Կոգանի ղեկավարությամբ: Կատարելագործվել է Բեռլինի Hochschule für Musik Hanns
Eisler-ում` Բորիս Պերգամենշչիկովի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ` Դավիդ Գերինգասի
ղեկավարությամբ:
Հանդես է եկել Վիեննայի Konzerthaus-ում և Լինցի Bruchnerhaus-ում`
Վիեննայի կամերային նվագախմբի հետ, Լոնդոնում` London Mozart Players-ի և
Philharmonia Orchestra-ի հետ, ինչպես և Orchestre de la Suisse Romande, Բելգիայի
Royal National Orchestra, Les Solistes Européens de Luxembourg-ի գալա համերգում,
որը ղեկավարում էր Եհուդի Մենուհինը: Նվագել է Boston Pops Orchestra-ի հետ` Բոստոնի
Symphony Hall-ում և ՀԱՖՆ-ի հետ` Carnegie Hall-ում:
Ա. Չաուշյանը մենահամերգներ է
տվել Անգլիայի Harrogate Festival-ում, Ֆինլանդիայի Kuhmo միջազգային փառատոնում, ԱՄՆ-ի
La Jolla փառատոնում, Փարիզի Théâtre du Châtelet-ում, ինչպես և Մոնպելիեում` որպես
Ռադիո Ֆրանսի Beracasa Foundation Prize-ի դափնեկիր և մասնակցել է Մոնպելիեի փառատոնին:
Ներկայումս Ա. Չաուշյանը Կիպրոսի Pharos Chamber Music Festival-ի և Երևանյան միջազգային
երաժշտական փառատոնի (Է. Թոփչյանի հետ) գեղարվեստական ղեկավարն է: Ա. Չաուշյանը միջազգային
մրցույթների դափնեկիր է. Premio Mozart Competition (Վերոնա, 1-ին մրցանակ), Հոլանդիայի
International Music Competition (1-ին մրցանակ), Լոնդոնի Guilhermina Suggia Gift
(լավագույն կատարողի գրանտ):
Արժանացել է Orchestra of New England Soloist Prize-ի,
ինչպես և Նյու Յորքի Young Concert Artists կազմակերպության Summis Auspiciis
Prize-ի: Capital Radio-ի հովանավորությամբ շնորհվող Anna Instone Memorial Award-ի
դափնեկիր է: Չայկովսկու անվան 12-րդ միջազգային մրցույթում Չաուշյանն արժանացել է
3-րդ մրցանակի: Մյունխենի կամերային նվագախմբի կազմակերպած Internationaler
Musikwettbewerb der ARD մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր է (2005):
Համագործակցել
է Լևոն Չիլինկիրյանի, Պավել Վերնիկովի, Յուրի Բաշմետի, Դիմուտ Պոպպենի , Էմանուել Պայուի,
Ջուլյա Ֆիշերի, իր մշտական կամերային գործընկերներ Էշլի Վոսի, Եվգենի Սուդբինի և այլ
անվանի երաժիշտների հետ: Բարձր են գնահատվել նրա մենակատարային ելույթները
Philharmonia Orchestra, Academy of St Martin’s in the Field, Royal Philharmonic
Orchestra, Padova Chamber Orchestra և այլ հայտնի նվագախմբերի հետ: BIS ֆիրմայում
Եվգենի Սուդբինի հետ կատարած «Ռուսական սոնատներ» ձայնագրությունն արժանացել է բարձր
գնահատանքի: Նույն ֆիրման թողարկել է «Հայկական ռապսոդիա» CD-ն` Ա. Չաուշյանի և ՀԱՖՆ-ի
կատարմամբ: