Անցնել բովանդակությանը
Անահիտ Դիլբարյան

Անահիտ Դիլբարյան

Դաշնակահար

Կենսագրություն

Ծնվել է 1990թ-ին քաղաք Սպիտակում, այնուհետև տեղափոխվել Երևան: Սովորել է Ել. Գրիգորյանի, պրոֆեսորներ Ս. Քեչեկի և Ա. Բաբախանյանի դասարաններում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որակավորվելով որպես կատարող, նվագակցող և դասատու:

Այժմ զբաղվում է դասախոսական, երաժշտական և համերգային ակտիվ գործունեությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Նվագակացանկը շատ ինքնատիպ է, քանզի ընդգրկված են գրեթե բոլոր ժանրերը: Սիրում է նորարություններ անել և ամեն ստեղծագործության մեջ գտնել տվյալ երաժշտությունը մարդկանց ճիշտ մատուցելու բանալին: Ժամանակակից բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն է:

Համերգներով ելույթ է ունեցել ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի, Բելգիայի և բազմաթիվ այլ երկրների լավագույն դահլիճներում: Գրեթե ամեն տեղ հանդես գալով և′ որպես դաշնակահար, և′ որպես քանոնահար:

Եղել է Վլ. Սպիվակովի, ‹‹Նոր անուններ››, ‹‹YerazArt›› միջազգային ծրագրերի անդամ:

Հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների և փառատոնների դափնեկիր է: Դրանցից առանձնացնում է ՀՀ նախագահի մրցանակը, որն ըստ նրա, շատ կարևոր է իր համար: Համերգներով հանդես է եկել կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

Վարպետության դասեր է ստացել Վլ. Կռայնևից, Բ. Գլեմզերից, Վ. Գոլդբերգից, Ալ. Թորաձեից, Յ. Հայրապետյանից և այլ anvani դաշնակահարներից:

Այլ երաժիշտներ