Անցնել բովանդակությանը
Անդրիուս Հարությունյան

Անդրիուս Հարությունյան

Կոմպոզիտոր

  • Կոմպոզիտոր

Կենսագրություն

Անդրիուս Հարությունյանը Հաագայում (Նիդեռլանդներ)  բնակվող լիտվահայ կոմպոզիտոր և հնչյունային արտիստ է: Նրա ստեղծագործությունների մեջ օգտագործված են տարբեր մեդիաների և մեքենայական տեխնոլոգիաների համադրումներ. դրանք գործ ունեն հնչյունային արտեֆակտների, լսողական նույնականությունների և հոսուն թվային ներկայությունների հետ։

Ելույթ է ունեցել Կարլսռուեի Արվեստի և մեդիա կենտրոնում (ZKM, 2020), Ամստերդամի քաղաքային թանգարանում (2019), Վիլնյուսի Ժամանակակից արվեստի կենտրոնում, Հաագայի Rewire Festival-ում (2016), Ամստերդամի MAZE Festival-ում (2016) և այլուր։ Որպես հրավիրյան արտիստ հանդես է եկել Գեյթսհեդի Ժամանակակից արվեստի BALTIC Centre-ում (2019), Քառորդ տոն փառատոնում (2018), ինչպես նաև Կիպրոսի ազգային թանգարանում։ 

Այլ երաժիշտներ