Անցնել բովանդակությանը
Անի Բատիկյան

Անի Բատիկյան

Ջութակահար

  • Ջութակահար

Կենսագրություն

Անի Բատիկյանը 1998 թվականին 15 տարեկանում ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` դառնալով այնտեղ սովորած ամենաերիտասարդ ուսանողներից մեկը։ Կոնսերվատորիան ավարտել է գերազանցության դիպլոմով։

2003 թվականին Անին ստացել է լրիվ կրթաթոշակ Լոնդոնի Թագավորական Ակադեմիայում սովորելու համար։ Այնտեղ նա ստացել է DipRAM դիպլոմ, ինչպես նաև ջութակի հիասքանչ կատարման համար արժանացել գլխավոր մրցանակի։ Հետագայում ուսումը շարունակել է Կրեմոնայում (Իտալիա), որտեղ նրան դասավանդել է լեգենդար վիրտուոզ Սալվատորե Ակարդոն։ Տարբեր ժամանակներում նրա ուսուցիչներն են եղել Հենրիկ Սմբատյանը, Պիտեր Լիսսաուերը և Հու Կունը։ Նա նաև ցուցումներ է ստացել Թոմաս Բրանդիսից, Տիբոր Վարգայից, Պյեր Ամոյալից, Ցվի Ցեյտլինից և Սիլվիա Ռոզենբերգից։     

Անին համերգներով հանդես է եկել Էդինբուրգի «Usher Hall», Օքսֆորդի «Sheldonian Theatre», Տորոնտոյի «Glenn Gould Studio» բեմերում և Լոնդոնի «St'Martin-in-the-Fields և St. John Smith» հրապարակում։

Որպես մենակատար նա հանդես է եկել Տորոնտոյի, Օքսֆորդի, Հայաստանի ազգային կամերային,  Շվեդիայի  Կատրինհոլմ սիմֆոնիկ և Գլազգոյի կամերային նվագախմբերի հետ։ Որպես Dewar մրցանակակիր, նա ելույթ է ունեցել Շոտլանդիայի խորհրդարանում անցկացվող The Dewar Arts Awards մրցանակաբաշխության հինգերորդ հոբելյանական համերգին։

2007-2012 թթ. Անին ջութակի դասեր է անցկացրել Շոտլանդիայի թագավորական երաժշտական և դրամատիկական ակադեմիայում։ Անի Բատիկյանը մասնակցել է «Music Alp» փառատոնին Ֆրանսիայում, Լևոն Չիլինգարյանի փառատոնին Հայաստանում, Շլեզվիգ-Հոլշտեյն փառատոնին  Գերմանիայում և Լոզանի  երաժշտական փառատոնին Շվեյցարիայում։

Անին ձայնագրել է «My Favorite Encore» անվանումով ձայնասկավառակ, որում ընդգրկված են հայտնի գործեր, այդ թվում՝ հայ հեղինակների երեք ստեղծագործություն՝  Արամ Խաչատրյանի «Պար N1», Կոմիտասի «Կռունկը» և Էդուարդ Բաղդասարյանի «Ռապսոդիան»։

Այլ երաժիշտներ