Կենսագրություն
Ծնվել է 1987 թ.։ Ջութակ սկսել է նվագել վաղ տարիքից` ունենալով հեռանկարային երաժիշտ լինելու բոլոր նախապայմանները: Նա գերազանցությամբ ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտակսն միջնակարգ դպրոցը: Ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, գերազանցությամբ ավարտել այն` ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան: Կոսերվատորիայում սովորելու տարիներին հանդես է եկել մենահամերգներով, նվագել է տարբեր նվագախմբերում և կամերային անսամբլներում: Ելույթներ է ունեցել տարբեր երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Միացյալ թագավորությունում, Բելգիայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Բելառուսում, Լեհաստանում, Հոլանդիայում, Սկանդինավյան երկրներում և այլուր: Մասնակցել է բազմաթիվ փառատոնների: Վարպետության դասեր է ստացել Թոմաս Բրենդիսի, Անահիտ Ստակյանի, Անի Կավաֆյանի, Վլադիմիր Իվանովի, Էլիզաբեթ Վեբերի, Ալեքսադր Պավլովիկի, Մինչո Մինչևի և այլոց մոտ: 2010 թ. Անին արժանացել է Րաֆֆի Մանուկյանի հետավարտական կրթաթոշակի և սովորել Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում, որը գերազանցությամբ ավարտել է 2012 թ.-ին: 2011 թ.-ին Քեննեթ Փեյջ հիմնադրամի ջութակահարների 4րդ մրցույթում ստացել է 1-ին մրցանակ: 2012 թ. Անին ստացել է 2-րդ մրցանակ՝ հյուսիսային Լոնդոնի «Solo Bach» մրցույթում և հատուկ մրցանակ Արամ Խաչատրյանի «Պար» ստեղծագործության լավագույն կատարման համար՝ Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթում: Նույն թվականին արժանացել է ՀԲԸՄ կատարողական, «Leverhulme Trust» կրթաթոշակներին և «Benlian Trust» մրցանակին` Թրինիթի Լաբան երաժշտության և պարի կոնսերվատորիայում անկախ ուսումնական ծրագրի (ISP) կուրս անցնելու համար, որտեղ ուսուցանել է Փիթեր Շոյմանի մոտ: Ավարտելուց հետո տեղափոխվելով Հայաստան` սկսել է աշխատել Հայստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում: Անի Կարապետյանը շարունակում է հանդես գալ նաև որպես մենակատար և նվագել տարբեր կամերային անամբլների կազմում: