Կենսագրություն
Անի Գավաֆեան (մայիսի 10, 1948, Ստամբուլ, Թուրքիա), ջութակահար, Եյլի երաժշտական դպրոցի պրոֆեսոր։
Անի Գավաֆեանը ԱՄՆ-ում առավել գնահատված ջութակահարներից է, առանձնապես՝ կամերային երաժշտության և նորագույն դասական երաժշտության բնագավառում։ Նա ելույթներ է ունեցել Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Ֆիլադելֆիայի, Քլիվլենդի նշանավոր նվագախմբերի հետ, Պիտսբուրգի, Միննեսոտայի սիմֆոնիկ նվագախմբերի, ինչպես նաև Լոս Անջելեսի և Սենթ Փոլի կամերային նվագախմբերի հետ։ Նա հաճախ է մասնակցում (ելույթներով և ուսուցանությամբ) կամերային երաժշտության փառատոներին, ինչպես՝ Chamber Music Northwest, the Virginia Arts Festival, Sarasota, Great Lakes, OK Mozart, Music from Angel Fire։ Միայն 2008 թվականին ելույթներ է ունեցել ինը փառատոներում՝ Օրեգոնից մինչև Իտալիա։
Նա հանդես է գալիս նաև որպես Սիեթլի Սիմֆոնիկ նվագախմբի (Seattle Symphony Orchestra) հրավիրված կոնցերտմայստեր։ Լինելով Լինքոլն կենտրոնի (Lincoln Center for the Performing Arts)` Կամերային երաժշտության ընկերության (Chamber Music Society) անդամ 1979 թվականից։ Անի Քավաֆյանը շրջագայում է ԱՄՆ-ում, Կանադայում, Հեռավոր Արևելքում։ 1998 թվականին “Incontri in Terra di Siena” (Իտալիա) փառատոնում իր, ալտիստ Բարբարա Վեսթֆալի (Barbara Westphal) և թավջութակահար Գուստավ Ռիվինիուսի (Gustav Rivinius) կողմից կազմված՝ "Տրիո դա Սալոյի" (Trio da Salo), ինչպես նաև "Տրիտոն հորն տրիոյի" հիմնադիր անդամ է՝ իր վաղեմի ընկերներ և գործընկերներ՝ Վիլյամ Փըրվիսի (William Purvis, գալարափող) և Միե Լիի (Mihae Lee, դաշնամուր) հետ։ Անի Քավաֆյանը հաճախ ելույթներ է ունենում կլառնետիստ Դեյվիդ Շիֆրինի (David Shifrin) և դաշնակահար Անդրե-Միշել Շուբի (Andre-Michel Schub) հետ։ Թավջութակահար Քարթըր Բրեյի (Carter Brey) հետ համատեղ նա հանդիսանում է Նյու Ջըրսիի Mostly Music երաժշտական շարքի գեղարվեստական ղեկավարը։ Անի Քավաֆյանը երեք անգամ առիթ է ունեցել լինելու Սպիտակ տան այցելուների թվում։
1983 թվականից (Քարնեգի հոլ) Անի Գավաֆեանը սկսել է ելույթներ ունենալ նաև իր կրտսեր քրոջ՝ Իդա Գավաֆեանի հետ համատեղ։ Գավաֆեան քույրերի դուետը հանդես է եկել (ինչպես մենահամերգներով, այնպես և տարբեր նվագախմբերի հետ) Միացյալ Նահանգներում` Դիթրոյթում, Կոլորադոյում, Թուսոնում, Սան Անտոնիոյում, Ցինցինատիում, ինչպես նաև ձայնագրել Մոցարտի և Սարասատեի ստեղծագործությունների իրենց համատեղ կատարումները (Nonesuch): 2008 թ. Անի և Իդա Գավաֆեանները Քարնեգի հոլում տված համերգով նշեցին իրենց` այդ դահլիճում ունեցած առաջին համատեղ ելույթի 25-ամյակը։
1980-ականներին ուսուցանել է Մանհաթընի Երաժշտական դպրոցում (Manhattan School of Music) և Մանիսի Երաժշտական քոլեջում (Mannes College of Music, ներկայիս՝ Mannes College The New School for Music), ինչպես նաև Քուինզ քոլեջում (Queens College), Սթոնի Բրուքի (State University of New York at Stony Brook) և ՄքԳիլ (McGill University,Quebec, Canada) համալսարաններում։ Ներկայումս Եյլի համալսարանի Երաժշտական դպրոցի պրոֆեսոր է։
Գործիքը՝ Ստրադիվարիուս (1736, Muir McKenzie):