Անցնել բովանդակությանը
Աննա Կասյան

Աննա Կասյան

Սոպրանո

Կենսագրություն

Սոպրանո Աննա Կասյանը ծնվել է Թբիլիսիում՝ դուդուկահար Հովհաննես Կասյանի ընտանիքում, այժմ ապրում է Փարիզում։ Սովորել է Թբիլիսիի շնորհալի երեխաների դպրոցում՝ ջութակի ու դաշնամուրի դասարանում, ութ տարեկանից ելույթ ունենալով տարբեր նվագախմբերի հետ։  1999 թ․ ընդունվել է Թբիլիսիի կոնսերվատորիայի ջութակի դասարան և երկու տարի անց կրթությունը շարունակել վոկալի դասարանում։ 2003 թ․ Աննան իր հմտությունները խորացրել է Փարիզում։ Վարպետության դասեր է ստացել Թոմ Կրաուզեյի, Ժանին Ռեյսի և այլ հանրահայտ կատարողների մոտ։   
    
2007-ին առաջին անգամ ելույթ է ունեցել Ռոզինիի դերերգով («Սևիլյան սափրիչ», Ռոսինի) «Օպերա ան Պլեն էր» փառատոնի շրջանակներում։ Այն ներկայացումն առաջադրվել էր «Les Globes de Cristal des Arts et de la Culture» 2007 թ․ մրցանակի։ Երգչուհին Ցերլինայի դերերգով   («Դոն Ժուան», Մոցարտ) հանդես է եկել Ֆրանսիայի բազմաթիվ թատրոններում, այդ թվում՝ Մոնպելյեում, Մեցում, Ռուանում և այլուր։ Ֆրանսիական հայտնի Radio France-ը Աննա Կասյանին հրավիրել է մասնակցելու Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում՝ Ցերլինայի դերերգով։ Նույն դերերգով հանդես է եկել նաև Մոնպելյեի թատրոնում, իսկ Տուլոնի թատրոնում՝ Յանոյի դերերգով «Ենուֆա» օպերայում։ 

Աննա Կասյանը ելույթ է ունենում այնպիսի անվանի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Պլասիդո Դոմինգոն, Կազուշի Օնոն, Դանիելե Կալլեգարին, Գյունտեր Նոյոլդը, Ալեքսանդր Ռուդինը և այլոք։ 




Այլ երաժիշտներ