Կենսագրություն
Արման Ղուշչյանը մոսկվաբնակ կոմպոզիտոր է, ով աշխատում է տարբեր ոլորտներում ՝ նվագախմբից մինչև էլեկտրոնային երաժշտություն, երաժշտական թատրոնից մինչև ձայնային ինստալյացիաներ: Նա ակտիվ է նաև որպես նոր երաժշտության միջազգային նախագծերի համակարգող և պրոդյուսեր:
Գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիան՝ պրոֆ. Ռ.Լեդենյովի կոմպոզիցիայի դասարանում: Ստաժավորվել է Բազելի երաժշտական ակադեմիայում՝ պրոֆ. Ռ.Մոզերի (կոմպոզիցիա) և պրոֆ. Գ.Ֆ. Հաասի (գործիքավորում) դասարաններում, ինչպես նաև Դրեզդենի երաժշտական բարձրագույն դպրոցում՝ պրոֆ. Մ. Անդրեի (կոմպոզիցիա) և պրոֆ. Ֆ.Մ. Օլբրիշի (համակարգչային երաժշտություն) ղեկավարությամբ:
2008-2013 թթ. Մոսկվայի կոնսերվատորիայում դասավանդել է երաժշտության տեսություն, գործիքավորում և կոմպոզիցիա:
Ա. Ղուշչյանը մի շարք մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Դ Շոստակովիչի անվան մրցույթ (Մոսկվա, 2006), Պիֆյան Խաղեր (Սանկտ-Պետերբուրգ), Pre-Art երրորդ միջազգային մրցույթի երկրորդ մրցանակ (Ցյուրիխ, 2007): Շվեյցարիայի Ֆեդերալ ESKAS և գերմանական DAAD կրթաթոշակների հաղթող է: 2010-2011թթ. ապրել է Ռիխարդ Վագների մշակութային տանը (Richard-Wagner-Stätten) Դրեզդենի մերձակայքում:
Ղուշչյանի երաժշտության կատարողների շարքին են պատկանում Յ. Բաշմետը և Մոսվայի մենակատարներ անսամբլը, Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Բազելի Սիմֆոնիկ նվագախումբը, Դրեզդենի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժորներ Ֆ.Լեդենյովը, Ֆ.Չիժեվսկին, Յ.Հեննեբերգերը (Շվեյցարիա), Յ.Հեմփելը (Հոլլանդիա), Լ. Դոհմսը և Ե. Կլեմմը (Գերմանիա), անսամբլներ՝ Московский Ансамбль Современной Музыки (МАСМ), «Студия новой музыки» անսամբլը, Ensemble Pro Arte, Intrada վոկալ անսամբլը (Ռուսաստան), Nostri Temporis (Ուկրաինա), Ensemble Pre-Art, Ensemble Phoenix (Բազել), Camerata Variabile (Բազել), Ensemble Paul Klee, Ensemble Proton (Բեռն), Mondrian Ensemble (Շվեյցարիա), Sinfonietta Dresden, Ensemble Courage (Գերմանիա), Ensemble Apartment House (Անգլիա), Ensemble Assonance (Հայաստան), երաժիշտներ Ա. Ավանեսովը, Կ.Վոլոստնովը, Ս. Չիրկովը, Դ.Սորոկինը, Ա. Պրիտչինը, Շ. Շմիդտը, Վ. Շասսոն:
Որպես գործիքավորող համագործակցել է բացի ուրիշներից նաև Չայկովսկու անվան Մեծ Սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի , ինչպես նաև Novaya Rossiya սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Նրա ստեղծագործությունները հնչել են մի շարք փառատոնների շրջանակներում, ինչպես օրինակ Մոսկովյան Ֆոռում, ISCM World New Music Days, Tonkünstlerfest, Կիևի երաժշտության փառատոն, Մոսկովյան Աշուն, «Трудности перевода» (Մոսկվա), Culturescapes Moskau (Բազել), «Նոր երաժշտության երկու օր և երկու գիշեր» (Օդեսսա), Պիֆյան խաղեր, reMusik Fest (Սանկտ-Պետերբուրգ), Յուրի Բաշմետի Միջազգային Փառատոն, «Խաչմերուկներ» փառատոն (Երևան) և այլն:
Համագործակցում է Ռուսաստանի, Լիտվայի և Լատվիայի թատրոնների հետ, նրանց թվում՝ Վս. Մայերհոլդի անվան Կենտրոն (Ռուսաստան), Լիտվայի ռուսական դրամատիկական թատրոն, Joriks թատրոն և Վալմիերայի դրամատիկական թատրոն (Լատվիա):
Ստեղծագործությունների մի մասը տպագրվում է Le Chant du Monde (Ֆրանսիա) հրատարակչությունում:
Մոսկվայի Կոմպոզիտորների Միության անդամ է:
Արման Ղուշչյանը ակտիվ է նաև որպես նոր երաժշտության նախագծերի պրոդյուսեր և համակարգող: 2001 թ. համահիմնադրել է Մոսկվայի կոնսերվատորիայի հովանու ներքո գործող Երիտասարդ Կոմպոզիտորների ակումբը: 2015թ.-ին հիմնադրել է Երաժշտության տրաեկտորիա պլատֆորմը, որը զբաղվում է նոր ակադեմիական երաժշտությանը նվիված միջազգային միջոցառումների կազմակերպմամբ: Պրոյեկտների շարքում տեղի են ունեցել այնպիսի հայտնի միջոցառումներ, ինչպիսիք են «Requiem in Memoriam Josquin Desprez- Ժան Ռիշոֆոր և 21-րդ դարի կոմպոզիտորներ» համերգը և «Everything is real» Էլվին Լյուսյեի երաժշտության վեցօրյա միջազգային փառատոնը Մոսկվայում (2017):