Կենսագրություն
Հանդիսանալով մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում` Լիդզ, Վան
Քլայբերն, Գարդիան Դուբլին, Ուիլյամ
Քեփլ, Ջինա Բախաուեր և “Համաշխարհային դաշնամուրային մրցույթ”, Արմեն Բաբախանյանը իր կատարողական
վարպետությամբ և հզորությամբ գրավեց ունկնդիրների և քննադատների ուշադրությունը:
Ելույթներ է ունեցել Բիրմինգեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի`
դիրիժոր Սըր Սայմոն Ռաթլի գլխավորությամբ, Թագավորական սիմֆոնիկ, Շոտլանդիայի թագավորական ազգային, Իռլանդիայի ազգային, ԱՄՆ-ի ազգային սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Սլովենիայի սիմֆոնիկ նվագախմբերի, Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի` Յուրի Տեմիրկանովի
և Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի` Վալերի Գերգիեվի գլխավորությամբ:
2007 թ. Ազգային Մրցանակաբաշխության (ԱՄՆ) ժամանակ նրա կողմից թողարկված Արամ Խաչատրյանի
ամբողջական դաշնամուրային ստեղծագործությունների ալբոմը (4 սկավառակ) արժանացավ “տարվա լավագույն դասական ալբոմ” անվանակարգին:
Արմեն Բանախանյանը
հանդես է գալիս միջազգային և հանրապետական մրցույթների ժյուրիների կազմում. Ս.Ռախմանինով/ԱՄՆ/, Ջ.Բախաուեր /ԱՄՆ/, Մ.Կալաս /Հունաստան/, Ս.Պրոկոֆև /Ռուսաստան/, Ն.Գաբունիա /Վրաստան/, Ա.Բաբաջանյան /Հայաստան/: Վարպետության դասեր է անցկացրել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իսլանդիայում,
Ճապոնիայում, Կորեայում, Իտալիայում, Սլովենիայում, Ռուսաստանում
և Վրաստանում:
2012 թվականից իրականացնում է “Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա” պրոեկտը, որը ներառում է ավելի քան 60 երկսկավառակների ձայնագրում և թողարկում, որտեղ ընդգրկվում է հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների մեկուկես դարերի ժառանգությունը:
Ներկայումս ստեղծգործական և մանկվարժական գործունեության հետ համատեղ հանդիսանում է ԵՊԿ-ի դաշնամուրային ֆակուլտետի դեկան: ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտման և զարգացման նպատակային ծրագրի ղեկավար: 2009 թ. Ա.Բաբախանյանին
շնորհվեց ՀՀ Վաստակավոր Արտիստի կոչում: