Կենսագրություն
Արմեն-Լևոն Մանասերյանը ծնվել է Երևանում, երաժշտի ընտանիքում: Նրա երաժշտական տաղանդը ակնհայտ էր դեռ վաղ տարիքից:
Վեց տարեկանում ընդունվել է Պ.Ի. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոց, պրոֆեսոր Շուշանիկ Բաբայանի դասարան: Դեռ դպրոցական տարիներից սկսած, ունեցել է մենահամերգներ Հայաստանում և արտասահմանում; հանդես եկել տարբեր միջազգային մրցույթներում, փառատոներում, համերգներում և միջոցառումներում: Արմեն-Լևոնն իր դաշնամուրային կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Բակալավրիատում, Մագիստրատուրայում և «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն» դասընթացները՝ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարանում: Այնուհետև շարունակել է ուսումը Բելգիայի Լիեժի թագավորական կոնսերվատորիայի բակալավրիատում՝ միարժամանակ ուսանելով պրոֆեսորներ Էթիեն Րապպեի եւ Ֆրանսուա Տիրիի ղեկավարությամբ: Այնուհետև Գերմանիայում՝ «Zertifikatsstudienjahr» կատարողական արվեստ «Musikhochschule Münster» - ում։ Եվ այժմ, որպես մագիստրանտ ուսումը շարունակում է նույն համալսարանում, պրոֆեսոր Հերիբերտ Կոխի դասարանում:
Արմեն-Լևոնը մենահամերգներով և համերգներով բազմաթիվ անգամ հանդես է եկել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Իտալիայում, Լեհաստանում, Մալթայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Բուլգարիայում, Իսպանիայիում և այլ երկրներում:
Արամ Խաչատրյան համերգասրահում և Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում ելույթ է ունեցել Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի պղնձափողային կազմի հետ, որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի Ազգային Կամերային նվագախմբի և «Հովեր» երգչախմբի հետ:
Արմեն-Լևոնը արժանացել է բազմաթիվ Մրցանակների, Մեդալների և Պարգևների, գրավելով պատվավոր տեղեր Միջազգային և Հանրապետական մրցումներում. Ռումինիայում «JEUNESSES MUSICALES ROMANIA» միջազգային մրցույթում՝ մասնակցության Դիպլոմ (Բուխարեստ, 2004); Ֆրանսիայում «FLAME» միջազգային մրցույթի Առաջին Մրցանակ ու Հուշամեդալ (Փարիզ, 2006); Դափնեկրի կոչում (PREISTRÄGER) և երեք Հատուկ Մրցանակներ "Hoffnungs-Preis / Münichen", "Bladowski-Preis / Baldham", Juri-Grachew-Preis / New York ", Գերմանիայում կայացած 12-րդ «MÜNCHNER KLAVIERPODIUM DER JUGEND» միջազգային մրցույթում (Մյունխեն, 2012 թ.), Բրոնզե Մեդալ և III տեղ Ղազախստանում կայացած ԱՊՀ երկրների VII «Դելփյան խաղերում» (Աստանա, 2012 թ.), Երրորդ Մրցանակ և Բրոնզե Մեդալ «Վերածնունդ» 5-րդ միջազգային մրցույթ -փառատոնի «Կամերային անսամբլ» անվանակարգում, նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին և Վկայական, որպես նվագակցող «Շնորհակալություն Լաուրեատի կոնցերտմայստերին» (Գյումրի 2013 թ.), III տեղ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Կոստանյանի 90-ամյակին նվիրված մրցույթում (Երևան, 2013); Բելգիայում կայացած երկու հեղինակավոր դաշնամուրային միջազգային մրցունթների Երրորդ Մրցանակակիր՝ 33-րդ «Andree Charlier» (Շառլերուա, Բելգիա 2015) և 13-րդ «Les Rencontres Internationales des Jeunes Pianistes», կազնակերպած EPTA - BELGIUM կազմակերպության կողմից (Գրե-Դուասո, Բելգիա 2016): Առաջին Մրցանակ ու Գավաթ 9-րդ «Concours International de Piano Nice Côte d'Azur» միջազգային դաշնամուրային մրցույթում (Նիցցա, Ֆրանսիա 2016); Առաջին մրցանակ,Գավաթ և Հատուկ մրցանակ `ձայնասկավառակի ձայնագրությունը հայտնի «KNS Classical» լեյբլի հետ, «Valletta International PIANO Competition 2017» միջազգային դաշնամուրային մրցույթում (Վալլետտա, Մալթա 2017): Արմեն-Լևոնը արժանացել է 2-րդ մրցանակի (մրցույթին 1-ին մրցանակ չի շնորհվել) և «Կոմիտաս» Մեդալի`5-րդ «Կոմիտաս-փառատոն» միջազգային դաշնամուրային մրցույթում (Պրյոտցել/Բեռլին, Գերմանիա 2017) և 2-րդ մրցանակ դաշնակահարների «De Bach au Jazz 2018» միջազգային մրցույթին, ինչպես նաև Հատուկ Մրցանակներ` մենահամերգ Բուլղարիայում և վարպետության դասեր Հունաստանում (Աթենք, Հունաստան 2018):
Նա հրավիրվել է հեղինակավոր միջազգային վարպետության դասերի՝ Ռումինիայում (Ժան Մարիս Հաուզինգ), Մոսկվայում (Վ.Վ. Գորնոստաեվայի ասսիստենտ Սերգեյ Գլավացկիխ), Զալցբուրգի «Մոցարտեում» միջազգային ամառային ակադեմիայում (պրոֆեսոր Ջոզեֆ Պարատորե և Յոկո Նաննո), որտեղ ելույթ է ունեցել «Solitare» և այլ հայտնի դահլիճներում և ակտիվ մասնակցություն համար արժանացել Դիպլոմի, Իտալիայում «Palazzo Ricci -Europäische Akademie für Musik und Darstellende Kunst Montepulciano», կազմակերպված Hochschule für Musik Köln-ի կողմից և ակտիվ մասնակցության համար արժանացել Դիպլոմի (պրոֆեսոր Ջոզեֆ Պարատորե): Միջազգային վարպետության դասընթացներ Գերմանիայում` պրոֆեսոր Հերիբերտ Կոխի (Գերմանիա) և ամերիկացի դաշնակահար Ջերոմե Ռոսի (ԱՄՆ), Իրինա Օսիպովայի (Ռուսաստան), Չուել-Վու Բայ (Հարավային Կորեա), Միշել Ջիոիոսա (Իտալիա), Կիրիլ Կաշունին (Ռուսաստան), Ալեքսանդր Խազանով (Ռուսաստան), Ջուրո Թիկվիցա (Խորվաթիա), Իվան Ուրվալով (Գերմանիա) և ելույթ է ունեցել «VII. International Hugo-Staehle-Festival for Young Pianists» փառատոնին: Նա նաև հրավիրվել է Ֆրանսիա՝ Փարիզում կայացած Ֆրանսուա Շաֆֆիոի և Միշել Բերոֆֆի վարպետության դասերին: Հետագայում հունգարացի դաշնակահար, պրոֆեսոր Բալաշ Սոկոլայի վարպետության դասերին (Վալլետտա, Մալթա): Բելգիայում՝ ռուս դաշնակահար, պրոֆեսոր Յուրի Մարտինովի դասընթացին։
Գերմանիայի Դյուրեն քաղաքում կայացած պրոֆեսոր Հերիբերտ Կոխի վարպետության դասընթացների բացման հանդիսավոր արարողության ժամանակ, կայացել է Արմեն-Լևոնի «Color Of Sound» նախագծի համաշխարհային պրեմիերան: Համերգին զուգահեր հանդես եկել իր իսկ նկարազարդումներով, որոնք ոգեշնչվել էին Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ցիկլի յուրաքանչյուր համարից և առաջին անգամ «Պատկերներ ցուցահանդեսից» ցիկլը ներկայացվել է նկարների տեսքով՝ Մուսորգսկու երաժշտության տպավորությունների հիման վրա (Դյուրեն, Գերմանիա 2017): «Color Of Sound» նախագիծը նաև ներկայացվել է Պորտուգալիայում անցկացված երիտասարդ դաշնակահարների 17 փառատոնին (Ամարանտե, Պորտուգալիա 2017), Մալթայում կայացած « Valletta International PIANO Competition 2018» միջազգային դաշնամուրային մրցույթի Գալա-համերգին (Վալլետտա, Մալթա 2018), ինչպես նաև Ֆրանսիայում «Կուսի-լը-Շատո-Օֆրիկ» հին ամրոցում, Բելգիայում կայացած մենահամերգցուցահանդեսում և «Sphèramusic» փառատոնում (Բելգիա, Բրյուսել 2018): Այնուհետև, 2018 թվականին ձայնասկավառակի շնորհանդեսը կայացել է նաև դաշնակահարի Հայրենիքում՝ Հայաստանում, Երևանի Կոմիտասի Թանգարան – Ինստիտուտում: 2019 թվականին հրավիրվել է Իսպանիա, Բարսելոնայում կայացած հայտնի «Hammerklavier International Piano Series» փառատոնին, որտեղ նույնպես ներկայացրել է այս ծրագիրը: Հայտնի «KNS Classical» ձայնագրման ստուդիայի կողմից ձայնագրվել և թողարկվել է «Color Of Sound» ձայնասկավառակը, որտեղ զետեղված են Կոմիտասի «Դաշնամուրային պարերը» և Մ. Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ցիկլը: Ձայնասկավառակի գրքույքը ներառում է նաև դաշնակահարի կողմից ցիկլին վերաբերող 10 նկարներ (Բրյուսել, Բելգիա 2017-2018 թթ): Նշենք, որ նման պատկերազարդ ձայնասկավառակ և հայկական երաժշտության կատարում առաջին անգամ է ձայնագրվել և թողարկվել «KNS Classical» ձայնագրման ստուդիայում:
Բելգիայում ապրած տարիներին, նա ակտիվորեն հանդես է եկել մենահամերգներով և մասնակիցն եղել մի շարք փառատոնների, Բրյուսելում «Հայասա» փառատոնին, ինչպես նաև ելույթ ունեցել Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ամենամյա «Թանգարանային գիշեր» համերգում, կատարելով ամերիկացի հայտնի կոմպոզիտոր
Ֆրեդերիկ Ռժեվսկու «Winnsboro Cotton Mill Blues» ստեղծագործությունը: Հրավրվել է նաև Լյուվեն քաղաքում կայացված «150 jaar Schouwburg» և «Speheramusic» փառատոններին (Բելգիա 2017, 2018 թթ):
Գերմանիայում ունեցել է մենահամերգներ և մասնակցել Հերիբերտ Կոխի կողմից կազմակերպված համերգներին: Որպես մենակատար նաև հանդես է եկել Ախենում, Բոննում, Քասսելում, Լանգերվեէում և Մոնհեյմում (2017, 2018, 2019 թթ), որոնց թվում էին նաև Պ.Ի. Չայկովսկու 180 – ամյակին և Լ.վ. Բեթհովենի 250 - ամյակին նվիրված հոբելյանական համերգները (Գերմանիա, 2020 թ):
Բազմիցս հրավիրվել է միջազգային մրցույթների ժյուրիի անդամ՝ 2017 թ. եղել է Բրյուսելում կայացած «Alink-Argerich Foundation» դաշնամուրային մրցույթի համաշխարհային ֆեդերացիայի «Merci, Maestro!» երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ, իսկ 2020 թվականին՝ հեռավար կայացած “Music and Stars Awards” դասական
երաժշտության միջազգային մրցույթի ժյուրիի կազմում: 2016-2018 թթ․ Բրյուսելում «VITRAGE» Երաժշտության և Արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է եղել, համագործակցությամբ Ռուսաստանի
Գիտության և Մշակույթի Կենտրոնի, «HAY DOUN» Հայ Մշակույթի կենտրոնի և այդ երկրների դեսպանատների աջակցության ներքո:
2019 թվականին, մենահամերգով հրավիրվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, ներկայացնելով հայկական երաժշտությունը «The Music of Europe» փառատոնին, որի կազմակերպիչներն էին Սոֆիայի պետական Ֆիլհարմոնիան և Ազգային Ակադեմիան: Համերգին հնչել են Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Է. Միրզոյանի և
ամերիկահայ կեմպոզիտոր Հ. Բոյաջյանի ստեղծագործությունները: Նույն թվականին հրավիրվել է Իսպանիայի, Բարսելոնայում կայացած հայտնի «Hammerklavier International Piano Series» փառատոնին, կազմակերպված «KNS Classical»
ձայնագրման ստուդիայի կողմից: Հրավիրվել է նաև Հայաստան, որպես մենակատար հանդես գալու Հայաստանի Ազգային
Կամերային նվագախմբի և «Հովեր» երգչախմբի հետ, կատարելով Ալեքսանդր Իրադյանի “Testimonium” ստեղծագործության պրեմիերան:
Դաշնակահարը, ոչ միայն մենակատար է, այլ նաև անսամբլիստ: Նա համագործակցում է երգիչների և լարայինների հետ, ելույթ է ունեցել տարբեր կազմերում (դուետ, տրիո կվինտետ և այլն): Նրա կատարողական արվեստում միշտ կարևորվել է հայկական երաժշտությունը, որը որպես մենակատար և անսամբլիստ նա հպարտությամբ կատարել է Եվրոպայի
համերգասրահներում: Որպես անսամբլիստ երկարատև համագործակցում է հայ սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը հետ՝ ստեղծելով «Pianoxas» դուետը:
2021 թվականին, Արմեն-Լևոն Մաասերյանը, որպես արվեստի բնագավառի ներկայացուցիչ Հայապահպանության համար պարգևատրվել է «Մշակութային Հայաստան» հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության «Ֆիդայիներ» Ռազմահայրենասիրական Մշակութային կազմակերպության կողմից Ոսկե Շքանշանով (Հայաստան, 2021թ.):