Ծնվել է 1991թ. սեպտեմբերի 13-ին Ստեփանակերտում, սովորել Ստեփանակերտի N5 միջնակարգ դպրոցում։ 2006-ին ընդունվել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական ուսումնարանի փողային գործիքների (կլարնետ) բաժինը, 2008-ին մասնակցել փողային գործիքների Էդ. Ղազարյանի անվ. մրցույթին և շահել առաջին մրցանակը։ 2009թ. Գյումրիում կայացած «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին նվաճել է պատվավոր առաջին տեղը։
2010-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի նվագախմբային փողային գործիքների բաժինը (կլարնետ)։ 2010-2012–ին ծառայել է հայոց բանակում։ 2013-ին կայացած կլարնետիստների Աբգար Մուրադյանի անվ. պետական մրցույթին նվաճել է առաջին տեղը։ 2014-ին մասնակցել է ժամանակակից երաժշտության հայ-վրացական փառատոնին։ 2015-ին իտալական Կարլինո քաղաքում տեղի ունեցած կլարնետիստների միջազգային փառատոնին գրավել է երկրորդ տեղը։
2017-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի փողային նվագախմբային գործիքների բաժինը։