Կենսագրություն
Կոմպոզիտոր, դիրիժոր
Արթուր Աքշելյանը ծնվել է 1984 թ. դեկտեմբերի 28-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի
անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (Վարդան Աճեմյանի դասարան), այնուհետև
ժնևի Բարձրագույն երաժշտական դպրոցում (Միկայել ժարելի դասարան), ինչպես նաև Բոստոնի
համալսարանում՝ աշխատելով Ռ. Քորնելի հետ։
Հանդիպում-սեմինարներ է ունեցել անվանի կոմպոզիտորներ Ի. Ֆեդելեի, Կ. Սարիահոի, Ս.
Գերվասոնի, Ս. Գուբայդուլինայի և այլ անվանի երաժիշտների հետ։
Ստեղծագործում է հիմնականում
կամերային և նվագախմբային ժանրերում։ Համագործակցել է բազմաթիվ անսամբլների և նվագախմբերի
հետ, այդ թվում՝ Nouvel Ensemble Moderne (Մոնրեալ), Ensemble Intercontemporain (Փարիզ),
Ensemble Insomnio (Ամստերդամ), Arditti Quartet (Լոնդոն), Ensemble Moderne
Lemanic, Ensemble Contrechamps, «Պրե-արտ»
անսամբլ (Ժնև), Musique Nouvelles (Բրյուսել), Ensemble Divertimento
(Միլան) և այլն։
Մասնակցել է մի շարք
փառատոների, որոնցից են «Musica Nova»,
«Festival Amadeus», «Gaia Festival», «Shanghai New Music Week», «Gaudeamus
New Music Week», «Abeldoben» և այլն:
Կոմպոզիտորին բարձր
են գնահատել տարբեր միջազգային մրցույթներում, որոնցից են Մոնրեալի NEM երիտասարդ
կոմպոզիտորների ֆորումը (2-րդ մրցանակ «Տուշպուեա» անսամբլի համար), Ժնևի մրցույթը
(1-ին մրցանակ, Լարային կվարտետ), «Գաուդեամուս»
(հատուկ մրցանակ, «Lichtfarben » ջութակի և անսամբլի համար), «Պրե-արտ» մրցույթները (1-ին մրցանակ,
«Kyrie» չորս գործիքի համար) և այլն։
Վերջին շրջանում համագործակցում
է «Dilijan chamber music series»-ի, «Ֆեստիվալ Ֆլաժե»-ի, «Orpheus» մրցույթի, «ՄինկոՖ»
հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ։
2019 թ.-ից վերադառնալով
Հայաստան, աշխատում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում
և Հայաստանի Ամերիկյան համալսարանում: