Անցնել բովանդակությանը
Աշոտ Զոհրաբյան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Կենսագրություն

Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 29-ին Երևանում: Հիմնական կրթությունը ստացել է Կոմիտասի  անվան  Երևանի պետական կոնսերվատորիայում 1967-1972թթ.` սովորելով Գրիգորի Եղիազարյանի  ստեղծագործական  դասարանում: 1972-2008 թթ. Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանում դասավանդել է տեսական առարկաներ: Այնուհետև դասավանդել է կոնսերվատորիայում` նախ որպես  գործիքների և  երաժշտության  տեսության դասախոս,  ապա  կոմպոզիցիայի պրոֆեսոր:  Նրա երաժշտությունը  կատարվել է  աշխարհի  տարբեր  երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում,  Բելոռուսում, Ֆրանսիայում,  Գերմանիայում,  Շվեցարիայում,  Թուրքիայում,  ԱՄՆ-ում:  

Հեղինակ է կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործությունների: 

Ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան: 2012 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Կամերային ստեղծագործությունների համար արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: Համաշխարհային Հայկական կոնգրեսի մրցանակաբաշխության դափնեկիր է: 2017 թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։

Այլ երաժիշտներ