Անցնել բովանդակությանը
Ավետիս  Բերբերյան

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Կենսագրություն

Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի թավջութակի դասարանը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը՝ Էդգար Հովհաննիսյանի դասարանը։ Եղել է «Մետրո» թատրոնի երաժշտական ղեկավարը, որտեղ ստեղծել է մի քանի երաժշտական ներկայացում՝ «Տերն ու ծառան», «Կախարդված արքայազնը» և այլն։ 1988 թվականին հրավիրվել է Մոսկվա` աշխատելու ռուս ռեժիսոր Վիշնևսկու հետ` ստեղծելով «Տեր փրկյա նրանց» դոկումենտալ ֆիլմի երաժշտությունը՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ 1989 թվականին աշխատել է Երևանի Արվեստի կենտրոնում, որտեղ հիմնադրել է «Երիտասարդ տաղանդների կամերային նվագախումբն» ու «Մանկական ջազային երգչախումբը»։ Խմբերը մասնակցել են բազմաթիվ երաժշտական փառատոների Խորհրդային Միությունում՝ ստանալով մի քանի մրցանակներ։ 1991 թվականին մանկական ջազային նվագախումբը Թբիլիսիում շահել է գլխավոր մրցանակ՝ որպես «Կովկասի լավագույն մանկական երգչախումբ»։ 1993-2000 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` որպես համերգա-հյուրախաղային բաժնի տնօրեն։   

Ավետիս Բերբերյանն ստեղծել է բազմաթիվ երաժշտական գործեր սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար, հեղինակել է երկու օրհներգեր՝ Շուշիի հիմնը (2012) և Արտաշատ քաղաքի հիմնը (2012)։ 2011 թվականին, ԱՄՆ Օքլանդ Իսթ Բեյ Սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ աշխարհահռչակ Paramount Theater դահլիճում, հնչել են Ավետիս Բերբերյանի ստեղծագործությունները։

Այլ երաժիշտներ