Կենսագրություն
Դավիթ Աբրահամյանը դեռ փոքր տարիքից համագործակցել է Լյուքսեմբուրգի ֆիլարմոնիայի, Իսպանիայի Օվյեդոյի OSPA-ի, Բրյուսելի Լագեն Լադենի հետ, որտեղ եղել է Զալցբուրգի կամերային անսամբլի մենակատար՝ Լավարդ Սքու Լարսենի ղեկավարությամբ։ Նա հանդես է եկել այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Կլաուդիո Աբբադոն, Զուբին Մետան, Ռոբերտո Բենցին, Խեսուս Լոպես Կոբոսը, Պլասիդո Դոմինգոն և այլք։
2005-ից 2009 թվականներին նա Ֆելեխոսայում (Աստուրիա-Իսպանիա) «Երաժշտական բարելավում» վարպետության ծրագրի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն էր։ Ծրագրի շրջանակներում նա հրավիրում էր այնպիսի ւսուցիչների, ինչպիսիք են Դորա Շվարցբերգը, Լիվիու Պրունարուն, Ալեքսանդր Չաուշյանը, Էշլի Վոսը, Վոլֆգանգ Մեյերը, Գուստավ Ռիվինիուսը, Միխայիլ Կոպելմանը,Բորիս Բելկինը։ Նա պարբերաբար ելույթ է ունենում այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Աբրահամյանի կամերային երաժշտության գործընկերներն են՝ Բորիս Բելկինը, Ալբա Վենտուրան, Դայշին Կաշիմոտոն, Բորիս Անդրիանովը, Էշլի Վոսը և այնպիսի հայտնի դահլիճներում, ինչպիսիք են Ամստերդամի Concertgebouw-ն, Բեռլինի Koncerthaus-ը, Բուենոս ԱյրեսիTeatro Coliseo-ն, Sala Mozarteum Royal Festival-ում, Զալցբուրգում, KKL: Դահլիճ Լոնդոնում, Queen Elisabeth Hall-ը Լոնդոնում, Auditorio Nacional-ը Մադրիդում, Salle Playel-ը Փարիզում, Palais de Bozar-ը Բրյուսելում, Sala Sao Paolo-ն և Բոլոնիայի Teatro Manzoni-ն:
Դավիթ Աբրահամյանն Անդվերպենում թողարկել է Շոնբերգի Verklärte Nacht ստեղծագործության տեսասկավառակը և երկու ձայնասկավառակ Dutch Records Company-ով։