Կենսագրություն
Դավիթ Հալաջյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։ 1989 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական դասարան, (Ավետ Տերտերյան` գործիքավորում, Հակոբ Ոսկանյան` դիրիժորություն), 1991 թվականին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1991 թ. ուսումը շարունակել է Բազելի երաժշտական ակադեմիայում և Ցյուրիխի կոնսերվատորիայում:
Ուսանելու տարիներին Դավիթ Հալաջյանը աշխատել է Հայաստանի պետական ռադիոյում` որպես երաժշտական խմբագիր։ Հեղինակել է«8։30» հաղորդաշարը: Հանդես է գալիս որպես կոմպոզիտոր, երգչախմբի խմբավար: Դասավանդում է Ցյուրիխի կոնսերվատորիայում։
Հեղինակ է կամերային, խմբերգային ստեղծագործությունների: Նրա ստեղծագործությունները կատարվել են Հայաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Լիտվայի, Ռուսաստանի և Շվեյցարիայի համերգային տարբեր ծրագրերում և երաժշտական փառատոներում։
2012 թ. պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» շքանշանով, 2013 թ.՝ «Մովսես Խորենացի» մեդալով: