Կենսագրություն
Դելլալյան Եռյակը ստեղծվել է 1995 թվականին, Լիսաբոնում, Պորտուգալիա, կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի երկու դստրերի`դաշնակահար Մարինա Դելլալյանի, ջութակահար Նարինե Դելլալյանի և թավջութակահար Լևոն Մուրադյանի կողﬕց: Եռյակը իրենց գործունեության հիﬓական առաքելությունը համարում է բացի համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններից բաղկացած երգացանկից, ﬕջազգային երաժշտասեր լայն զանգվածներին ներկայացնել և տարածել հայկական երաժշտությունը, հայ կոմպոզիտորներին։ Եռյակի անդաﬓերը իրենց երաժշտական կրթությունը ստացել են Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում եվ հետագայում Կոﬕտասի անվան Պետական Կոնսերվատորիայում: Լևոն Մուրադյանը իր ուսուﬓառությունը շարունակել է Մոսկվայի Չայկովսկու անվան Կոնսերվատորիայում: Եռյակի անդաﬓերը սկսեցին զարգացնել իրենց գեղարվեստական գործունեությունը Լիսաբոնում, ուր ապրում են սկսած 90-ական թվականներից: Այդ բոլորի տարիների ընթացքում բազմաթիվ ելույթներ են ունեցել Պորտուգալիայի լավագույն հաﬔրգասրահներում, թանգարաններում եվ մշակութային այլ վայրերում: Հաﬔրգային շրջագայություններով ելույթներ են ունեցել եվրոպական տարբեր երկրներում, ԱՄՆ֊ում, Ճապոնիայում, Հայաստանում։ Մասնակցել են Կաﬔրային երաժշտության փառատոններին, հաճախ նաև համագործակցելով այլ երաժիշտների հետ, հրավիրելով նրանց մասնակցելու իրենց ծրագրերում, այսպիսով լայնացնելով իրենց գործունեության շրջանակները:
Մշտապես հրավիրվում են հեռուստատեսային, ռադիոյի, երաժշտական և մշակութային երկխոսությունների, ասուլիսների, հարցազրույցների եվ այլ ծրագրերի: 2016 թ. Դելլալյան Եռյակը պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության ԿՈՄԻՏԱՍ ﬔդալով: Այն տրվել է Սփյուռքում հայկական արվեստը հավուր պատշաճի և բարձր մակարդակով ներկայացնելու և տարածելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդմանը նպաստող նախաձեռնություններ կյանքի կոչելու համար։ Դելլալյան Եռյակի համար գրվել և նվիրվել են ստեղծագործություններ, ինչպես Վաչե Շարաֆյանի «Բարի Լուսո» ստեղծագործությունը, հիﬓված Հայրիկ Մուրադյանի չորս երգերի վրա։ Հանրաճանաչ անգլիացի կոմպոզիտոր Իվան Մուդիի «Աղաﬖու վայրէջքը» նույնպես նվիրված է Եռյակին։ Արդեն երկար տարիներ է Դելլալյան Եռյակը կարևոր դեր է ստանձնում Գյուլբենկյան հաստատությունում, որտեղ պարբերաբար ներկայացվում է հայկական մշակույթը։ Նման բազմաթիվ ծրագրերի շրջանակներում, վերջին տարիների ժամանակ առանձնակի տեղ են գրավում Եղեռնի 100֊րդ տարելիցին նվիրված հաﬔրգները, որտեղ հնչել են Կոﬕտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջայնանի, Տիգրան Մանսուրյանի, Հարություն Դելլալյանի, Վաչե Շարաֆյանի տարբեր ստեղծագորություններ։ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսի փակմանը Դելլալյան Եռյակը երաժշտական կատարուﬓերով մասնակցեց նկարչի կյանքին և ստեղծագործություններին նվիրված ներկայացուﬓերին։ Մեկ այլ հաﬔրգի ժամանակ, որտեղ հրավիրված էր պարուհի Շաքե Չիլինգարյանը, այլազգի ունկնդրի համար Եռյակը կատարեց նաև հայկական պարերի ﬔղեդիներ և պարուսույց Շաքե Չիլինգարյանի շնորհիվ աﬔնատարբեր ազգերից բաղկացած ունկնդիրը շուրջպարով դարձավ հաﬔրգի մասնակից։ Լիսաբոնում, Տիգրան Մանսուրյանի 80 ամյակին նվիրված հաﬔրգների շարքում Եռյակը ներկայացրեց կոմպոզիտորի կաﬔրային ստեղծագործությունները։ Գ. Գյուլբենկյանի 150 ամյակին նվիրված ﬕջոցառուﬓերի փակման հաﬔրգի պատիվը նույնպես տրված էր Դելլալյան Եռյակին։ Վերջերս Եռյակին է ﬕացել նաև Նարինե Դելլալյանի և Լևոն Մուրադյանի որդին ՝Հարություն Մուրադյանը, ով բազմակի հանրապետական և ﬕջազգային մրցույթների դափնեկիր է։ Հարությունը նաև ներկայացնում է այս երաժշտական ընտանիքի չորրորդ սերունդը։