Կենսագրություն
Դոմինգո Հինդոյանը Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է: Հինդոյանը նաև Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է։
Լիվերպուլում իր առաջին ելույթը տեղի է ունեցել BBC Proms-ում, որին հաջորդել են ձայնագրման տարբեր նախագծեր, որոնցից առաջինը թողարկվել է 2022 թվականին։ Նա ընդգրկված է նաև Լիվերպուլի «In Harmony» կրթական ծրագրում։
Հինդոյանը ելույթ է ունեցել բազմաթիվ հանրաճանաչ նվագախմբերի հետ, այդ թվում՝ Royal Liverpool Philharmonic Orchestra, Orchestre National de France, Royal Philharmonic Orchestra, Philharmonia Orchestra, Dresdner Philharmonie, New Japan Philharmonic Orchestra, St. Petersburg Philharmonic, Orchestre de la Suisse Romande, and Simón Bolívar Symphony Orchestra. Հինդոյանը ելույթ է ունենում նաև հեղինակավոր փառատոններում, աշխարհի տարբեր երկրներում։
Նույն համերգաշրջանում դիրիժորը ելույթ է ունեցել հայտնի օպերային թատրոններում՝ Մետրոպոլիտեն, Ստրասբուրգի, Բեռլինի,Վիեննայի Մադրիդի, Լիսեու, Դրեզդենի և այլ թատրոններում։
Ծնվել է Կարակասում (Վենեսուելա)։ Որպես ջութակահար ելույթ է ունեցել վենեսուելական El Sistema նախագծում,այնուհետև՝ Դանիել Բարենբոյմի West-Eastern Divan նվագախմբում։
Դիրիժորություն է սովորել Ժնևի երաժշտության բարձրագույն դպրոցում՝ Լորան Գայի դասարանում։