Էդգար Հովհաննիսյան
Կոմպոզիտոր
- Կոմպոզիտոր
Կենսագրություն
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Սերգեյի Հովհաննիսյանը ծնվել է 1930թ․ հունվարի 14-ին՝ Երևանում։
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1953 թ., դասատու՝ Գրիգոր Եղիազարյան), Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1957, դասատու՝ Ա. Խաչատրյան)։ 1962-1968 թվականներին եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 1970-1974 թվականներին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1979-1984 թվականներին՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-1991 թվականներին՝ ԵՊԿ ռեկտոր։
Հովհաննիսյանն էական ազդեցություն է ունեցել հայ երաժշտության զարգացման գործում։ Գրել է բալետներ՝ «Մարմար» (1957), «Երկնագույն նոկտյուրն» (1964), «Հավերժական կուռք» (1966), «Անտունի» (1969), Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Ա. Խաչատրյանի երաժշտության բալետային կոմպոզիցիա («Դիմակահանդես», 1982 թ.): Երաժշտաբեմադրական արվեստի արդի միտումներին համահունչ են «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976 թ.), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ Պուշկինի համանուն նոթերի) օպերան (1987 թ.)։
Հովհաննիսյանի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրային կվինտետին (1955 թ.), սիմֆոնիաներին (1957, 1983, 1984 թթ.), «Գողգոթա» սիմֆոնիկ պոեմին (1993 թ.), «Գրիգոր Նարեկացի» օրատորիային (1995 թ.), կվարտետներին (1950, 1958, 1964, 1981 թթ.), թավջութակի Սոնատ-էպիտաֆիային (1975 թ.), կամերային նվագախմբի Կոնցերտ-բարոկկոյին (1984 թ.)։ Թավջութակի մենանվագ սոնատում (1970) ավանդական ցիկլային ձևին զուգորդված է Արևելքի երաժշտությանը բնորոշ արձակ-Հովհաննիսյանի՝ ժողովրդական երգերի հիման վրա (40) և Վ. Տերյանի խոսքերով (20) խմբերգերը։
Հեղինակ է նաև երգերի («Էրեբունի-Երևան», «Արփա-Սևան», «Սարդարապատ»), թատերական և կինո երաժշտության։
Էդգար Հովհաննիսյանը եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-1971 թթ.), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991 թթ.)։
Մահացել է 1998 թ․ դեկտեմբերի 28-ին՝ Երևանում։