Անցնել բովանդակությանը
Էդուարդ Հայրապետյան

Էդուարդ Հայրապետյան

Կոմպոզիտոր

  • Կոմպոզիտոր

Կենսագրություն

Էդուարդ Գրիգորի Հայրապետյանը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 5-ին Երևանում։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում։ Այստեղ դաշնամուրի պարապմունքներին զուգահետ նաև սովորել է Գևորգ Արմենյանի ստեղծագործական դասարանում։ 1966 թվականին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի մոտ, իսկ 1968-1973 թվականներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում։ 1976 թվականին դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։ 

Էդուարդ Հայրապետյանը հեղինակ է հայրուրից ավելի ստեղծագործությունների․ այդ թվում տասներեք սիմֆոնիա՝ որից չորսը մեծ սիմֆոնիկ նվագախմբի և ինը` կամերային նվագախմբի համար, 22 սոնատ և 26 կոնցերտ՝ գրված տարբեր գործիքների համար (դաշնամուրի, ջութակի, ալտի, թավջութակի, ֆլեյտայի, հոբոյի, կլառնետի, ֆագոտի), կրկնակի կոնցերտ Ալտի և Ջութակի համար, 2 օրատորիա՝ «1915» և «Երկիր Նաիրի», ինչպես նաև «Ցանկություն» տրամվայը»  բալետ (ըստ Թ․ Ուիլյամսի)։ Կոմպոզիտորը գրել է բազմաթիվ վոկալ և խմբերգային ստեղծագործություններ Միսաք Մեծարենցի, Հակոբ Մովսեսի, Եղիշե Չարենցի, Ջորջ Բայրոնի, Յոզեֆ Ֆոն Այխենդորֆի, Շտեֆան Գեորգեի, Գեորգ Թրակլի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ռոման Կիմիի բանաստեղծությունների հիման վրա։

Հայրապետյանի ստեղծագործությունները հնչել են միջազգային հեղինակավոր փառատոններում` Բուդապեշտում  (1986թ.),  Զագրեբում (1991թ.),  Շվեդիայում (1992թ.),  Սալոնիկում (1998թ.), Օդեսսայում (“Prima Vista” 1998թ. և 1999թ.), և Բեռլինում  (2010-2011 թ.թ YUNG EURO CLASSIC): Նրա երաժշտությունը հաջողությամբ կատարվել է Հայաստանում,  Վրաստանում,  Ռուսաստանում,  Ուկրաինայում, Մերձբալթյան երկրներում, Չեխիայում, Լեհաստանում, Կանադայում,  Գերմանիայում,  Միացյալ Նահանգներում, Լիբանանում, Կիպրոսում, Շվեյցարիայում,  Ֆրանսիայում, Անգլիայում և Հունգարիայում։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչել են դիրիժորներ Դավիթ Խանջյանի, Վահագն Պապյանի, Էմին Խաչատրյանի, Զավեն Վարդանյանի, Մերուժան Սիմոնյանի, Արամ Ղարաբեկյանի, Վահան Մարտիրոսյանի,  Սերգեյ Սմբատյանի, Ռոբերտ Մլքեյանի, Վալերիյ Մատյուխինի, Մարեկ Տրաչի, Անտոն Շարոևի ղեկավարությամբ, կատարվել Կոմիտասի անվան լարային կվարտետի, Մեդեա Աբրահամյանի, Բագրատ Վարդանյանի, Ալեքսանդր Կոսեմյանի, Մարկ Պեկարսկու, Մովսես Պողոսյանի, Մաքսիմ Նովիկովի, Նարեկ Հախնազարյանի, Նարե Արղամանյանի կողմից։   

Այլ երաժիշտներ