Անցնել բովանդակությանը
Էդուարդ Թադևոսյան

Էդուարդ Թադևոսյան

Ջութակահար

  • Ջութակահար

Կենսագրություն

Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և  միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը Երևանի մասնագիտական երաժշտական 10-ամյա դպրոցի, Տատյանա Հայրապետյանի դասարանի շրջանավարտ է : Դեռևս դպրոցական տարիներին՝ 1965 թ․ արժանացել է Անդրկովկասյան հանրապետությունների երիտասարդ երաժիշտների մրցույթի դափնեկրի կոչման:

Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Լեոնիդ Կոգանի սանն է: 1967 թվականին Լեհաստանի Պոզնան քաղաքում կայացած «Հենրիկ Վենյավսկի» միջազգային մրցույթի,  1969 թվականին Փարիզի «Մարգարիտ Լոնգ» և «Ժակ Տիբո» միջազգային մրցույթի դափնեկիր է: 1967 թվականից էլ սկսել է մենակատար- ջութակահարի համերգային գործունեությունը:

1970 թվականին Էդուարդ Թադևոսյանը Մոսկվայի կոնսերվատորիայի 5-րդ կուրսի ուսանող էր, երբ Ավետ Գաբրիելյանից հրավեր ստացավ աշխատելու Կոմիտասի անվան քառյակում քառյակում որպես 2-րդ ջութակահար, իսկ 1976 թվականին ստանձնում է քառյակի 1-ին ջութակահարի և առաջատարի պարտականությունները:

Քառյակի կազմում Էդուարդ Թադևոսյանը հանդես է եկել աշխարհի բազում երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Մեքսիկա, Վենեսուելա, Կոլումբիա, Գերմանիա, Իսպանիա, Շոտլանդիա և այլուր: Որպես մենակատար, նրա ելույթները նույնպես ընդարձակ աշխարհագրություն ունեն՝ Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ, Մալազիա, Հոլանդիա, Բեռլին, Հունգարիա, Լեհաստան, Բուլղարիա, Չեխոսլովակիա և այլուր:

Էդուարդ Թադևոսյանը համերգային գործունեությունը մեծ հաջողությամբ զուգակցում է մանկավարժությանը,Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է։  

Այլ երաժիշտներ